00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության համաձայնեցմանը. Զախարովա

Բաժանորդագրվել
Հայ փորձագետները հայտարարության տեքստի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել, որոնցից շատերը հաշվի են առնվել, սակայն ՀՀ արտգործնախարարը չի ստորագրել այն։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ակտիվորեն մասնակցել է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարության նախագծի համաձայնեցմանը, սակայն ավելի ուշ հրաժարվել է ստորագրել այն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Երևանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված երկու հայտարարություններին՝ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ։
«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը, առաջարկներ ներկայացրել տեքստի վերաբերյալ։ Շատերը հաշվի են առնվել: Միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարների խորհրդում ԱԳ նախարարը չի ստորագրել այն»,- ասել է Զախարովան։
Թե ինչու նա դա չի արել, Զախարովան առաջարկել է հարցնել հենց Արարատ Միրզոյանին։
Նշենք, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած հանդիպմանը հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքում անվտանգության ոլորտում համագործակցության սկզբունքների մասին՝ ընդգծելով միջազգային իրավունքի համակարգի պահպանման կարևորությունը:
Փաստաթղթում նաև խոսվում է անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը բազմաբևեռ իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտության մասին: ԱՊՀ երկրները պատրաստակամություն են հայտնել նպաստել Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծմանը, ինչպես նաև նպաստել ռազմաքաղաքական իրադրության երկարաժամկետ կայունացմանը և տարածաշրջանային նոր հակամարտությունների կանխմանը:
ՌԴ–ն հորդորում է Երևանին և Բաքվին զերծ մնալ ուժային սցենարի սպառնալիքներ հնչեցնելուց. ԱԳՆ
Լրահոս
0