https://arm.sputniknews.ru/20241002/rdn-hvordvorum-e-erevanin-ev-baqvin-zerts-mnal-uzhajin-scenari-sparnaliqner-hnchecneluc-agn-81393035.html
ՌԴ–ն հորդորում է Երևանին և Բաքվին զերծ մնալ ուժային սցենարի սպառնալիքներ հնչեցնելուց. ԱԳՆ
ՌԴ–ն հորդորում է Երևանին և Բաքվին զերծ մնալ ուժային սցենարի սպառնալիքներ հնչեցնելուց. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է մարդասիրական խնդիրների լուծման համար միանալ Երևանի և Բաքվի երկխոսությանը։ 02.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-02T19:58+0400
2024-10-02T19:58+0400
2024-10-02T19:58+0400
մարիա զախարովա
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80509517_0:0:2050:1153_1920x0_80_0_0_8ac7886cd7d646b6712d507c99092063.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հորդորում է Բաքվին և Երևանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը հակառակ կողմը կարող է ընկալել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ և վիճահարույց պահերի կարգավորման ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով` մեծ պահանջարկ կա այդ մոտեցման նկատմամբ։ Եթե անհրաժեշտություն լինի Մոսկվային ներգրավվելու դրանց լուծման համար, ռուսական կողմը պատրաստ է դրան։Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», հայտարարել էր, որ Երևանը Բաքվի մոտ քաղաքական կամք չի տեսնում խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասի ստորագրման համար, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցություններն էլ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջատիրության տպավորություն են ստեղծում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0b/80509517_257:0:1794:1153_1920x0_80_0_0_e1862bf12292cafe3e224b1bd6ffe7cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան
մարիա զախարովա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան
ՌԴ–ն հորդորում է Երևանին և Բաքվին զերծ մնալ ուժային սցենարի սպառնալիքներ հնչեցնելուց. ԱԳՆ
ՌԴ դիվանագետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է մարդասիրական խնդիրների լուծման համար միանալ Երևանի և Բաքվի երկխոսությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հորդորում է Բաքվին և Երևանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը հակառակ կողմը կարող է ընկալել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ և վիճահարույց պահերի կարգավորման ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փախստականների և ժամանակավոր տեղահանված անձանց թեման արդիական է երկու կողմի համար։ Դա հաշվի առնելով` օգտակար ենք համարում, որ Բաքուն և Երևանն ակտիվացնեն երկխոսությունը մարդասիրական հարցերի շուրջ, այդ թվում պատմամշակութային, կրոնական կոթողների պահպանմանը, գերեզմաններին ազատ և անվտանգ հասանելիության ապահովմանը, անհետ կորածների որոնմանը», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` մեծ պահանջարկ կա այդ մոտեցման նկատմամբ։ Եթե անհրաժեշտություն լինի Մոսկվային ներգրավվելու դրանց լուծման համար, ռուսական կողմը պատրաստ է դրան։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», հայտարարել էր, որ Երևանը Բաքվի մոտ քաղաքական կամք չի տեսնում խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասի ստորագրման համար, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցություններն էլ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջատիրության տպավորություն են ստեղծում։