https://arm.sputniknews.ru/20241009/dzvoraghbjurum-34amja-tghamardu-en-spanel-ev-hapshtakel-nra-voskja-shghtan-81651595.html
Ձորաղբյուրում 34–ամյա տղամարդու են սպանել և հափշտակել նրա ոսկյա շղթան
Ձորաղբյուրում 34–ամյա տղամարդու են սպանել և հափշտակել նրա ոսկյա շղթան
Sputnik Արմենիա
Արնաթաթախ որդուն տան ննջասենյակում հայտնաբերել է մայրը։ 09.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-09T17:07+0400
2024-10-09T17:07+0400
2024-10-09T17:07+0400
հայաստան
կոտայքի մարզ
սպանություն
ոսկի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81651423_0:0:1281:720_1920x0_80_0_0_7ea606ca89c9385662f5ba126041990b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 34-ամյա տղամարդու են սպանել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 8-ին։ Ժամը 19.57-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուրի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ մայրը հայտնաբերել էր 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը:Տղամարդու գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:Հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն գյուղի Ազատության փողոցի 42-ամյա բնակիչը ժամը 15։00-ի սահմաններում տան ննջասենյակում մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին։ Տղամարդը տեղում մահացել է:Նոր Երզնկայի դպրոցում 15–ամյա տղայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿԱյնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է սպանվածի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:Ժամը 20.30-ին նա հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու կասկածի հիմքով ձերբակալվել: Բաժնում խոստովանել է արարքը, հայտնել է, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում:Աշտարակի խճուղում բեռնատարներ են բախվել. կան տուժածներ
կոտայքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81651423_156:0:1116:720_1920x0_80_0_0_c75cc3604463a9a278db5524a6f6c033.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոտայքի մարզ, սպանություն, ոսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, կոտայքի մարզ, սպանություն, ոսկի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ձորաղբյուրում 34–ամյա տղամարդու են սպանել և հափշտակել նրա ոսկյա շղթան
Արնաթաթախ որդուն տան ննջասենյակում հայտնաբերել է մայրը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 34-ամյա տղամարդու են սպանել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 8-ին։ Ժամը 19.57-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուրի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ մայրը հայտնաբերել էր 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը:
Տղամարդու գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:
Հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն գյուղի Ազատության փողոցի 42-ամյա բնակիչը ժամը 15։00-ի սահմաններում տան ննջասենյակում մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին։ Տղամարդը տեղում մահացել է:
Այնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է սպանվածի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ժամը 20.30-ին նա հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու կասկածի հիմքով ձերբակալվել: Բաժնում խոստովանել է արարքը, հայտնել է, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում: