https://arm.sputniknews.ru/20241007/nvor-erznkaji-dprvocum-15amja-tghaji-mahvan-depqvov-nakhadzernvel-e-qreakan-varujt-qk-81569625.html
Նոր Երզնկայի դպրոցում 15–ամյա տղայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Նոր Երզնկայի դպրոցում 15–ամյա տղայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Sputnik Արմենիա
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։ 07.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-07T20:04+0400
2024-10-07T20:04+0400
2024-10-07T20:23+0400
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
երեխա
դպրոց
մահ
ֆիզկուլտուրա
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Նոր Երզնկա գյուղում 15–ամյա երեխայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արագածոտնի մարզ Նոր Երզնկա դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ երեխա է հանկարծամահ եղել։ Մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15–ամյա Դավիթ Ռ.–ն է: Նախնական տվյալներով` երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ վատ է զգացել ու մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել:Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից հաղորդում է ստացվել, որ այսօր` ժամը 11:30–ին, շտապօգնությունը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15–ամյա բնակչի դին:ՔԿ–ից հայտնեւմ են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով:Դիակի արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:Վեդիի դպրոցում ընկած և կոմայի մեջ հայտնված 10-ամյա աղջիկը մահացել էՀարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, երեխա, դպրոց, մահ, ֆիզկուլտուրա
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, երեխա, դպրոց, մահ, ֆիզկուլտուրա
Նոր Երզնկայի դպրոցում 15–ամյա տղայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
20:04 07.10.2024 (Թարմացված է: 20:23 07.10.2024) Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Նոր Երզնկա գյուղում 15–ամյա երեխայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր Արագածոտնի մարզ Նոր Երզնկա դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ երեխա է հանկարծամահ եղել։ Մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15–ամյա Դավիթ Ռ.–ն է: Նախնական տվյալներով` երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ վատ է զգացել ու մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել:
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից հաղորդում է ստացվել, որ այսօր` ժամը 11:30–ին, շտապօգնությունը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15–ամյա բնակչի դին:
ՔԿ–ից հայտնեւմ են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով:
Դիակի արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրենության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: