00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ որոշումը կարող է սպառնալ ՀՀ պետականությանը. Հրայր Թովմասյան

© Sputnik / Aram NersesyanՀրայր Թովմասյան
Հրայր Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2024
Բաժանորդագրվել
ՍԴ դատավորը կարծում է, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն շրջանցել է Սահմանադրության տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող բովանդակային հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությունը բազմաթիվ իրավական և քաղաքական ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում ՀՀ պետականության համար։ Այս կարծիքին է ՍԴ նախկին նախագահ, ներկայում դատավոր Հրայր Թովմասյանը։ Նրա հատուկ կարծիքն այսօր հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում: Նշենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ համաձայն չէ ՍԴ դիրքորոշման հետ։
Հրայր Թովմասյանը ուշադրություն է հրավիրել ՍԴ եզրակացության այն կետի վրա, ըստ որի՝ դատարանը փաստացի իրավական ուժ չունեցող է ճանաչել Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանում։ Ըստ նրա` Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը` վերածելով այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի։
«Գտնում եմ, որ Հայաստանի անկախության մասին հռչակագրի՝ նորմատիվային բնույթի անտեսումը կարող է վտանգել անկախացման գործընթացի լեգիտիմությունը և հանգեցնել ներկայիս Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական վտանգների ավելացմանը»,– գրել նա:
Ըստ ՍԴ նախկին ղեկավարի` Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը առհասարակ ենթակա չէր Ազգային ժողովի կողմից վավերացման, հետևաբար՝ չէր կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։
«Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով դիմումն ընդունելու վարույթ և այդ դիմումի հիման վրա կայացնելու ըստ էության որոշում»,– հավելել է նա։
Այսօրվանից ԱԱԾ զորքերը ստանձնում են ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունը
Թովմասյանը համոզված է, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն շրջանցել է Սահմանադրության տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող բովանդակային հարցերը՝ ինքնասահամանափակման հակասահմանադրական և կամայական հնարքի միջոցով սահմանափակվելով սոսկ Սահմանադրության նախաբանի, առավելապես Հայաստանի անկախության մասին հռչակագրի տեսանկյունից կանոնակարգում ամրագրված պարտավորությունների գնահատմամբ՝ անտեսելով Սահմանադրության մի շարք առանցքային նորմատիվ պատվիրաններ:
Իսկ Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունում նախատեսված հնարավորությանը` փոխելու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքը, ըստ Թովմասյանի, քաղաքական առումով ձեռնտու է միայն Ադրբեջանին։
«Իրավական առումով անորոշ է, և, նկատի ունենալով Ադրբեջանի ղեկավարի ծավալապաշտական նկրտումները, կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարմանը»,– հավելել է նա։
Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։
Հրայր Թովմասյանի պնդմամբ` Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդ բովանդակությամբ դարձվածքների կիրառումը:
«Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտել է ՍԴ։ Սեպտեմբերի 26–ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Լրահոս
0