https://arm.sputniknews.ru/20240722/em-n-banakcutjunner-e-sksel-adrbejanic-ukrainaji-taratsqvov-gazi-matakararman-shurj-78591064.html
ԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ
ԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ
Sputnik Արմենիա
Նախատեսվում է, որ պայմանավորվածության հասնելու դեպքում մատակարարումները կսկսվեն այն բանից հետո, երբ կավարտվի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման... 22.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-22T12:52+0400
2024-07-22T12:52+0400
2024-07-22T12:52+0400
գազ
ուկրաինա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316515_0:0:3181:1790_1920x0_80_0_0_4d1e7630bf0350df48d356866109cdbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Եվրամիությունը բանակցություններ է վարում Կիևի և Բաքվի հետ Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազ մատակարարելու շուրջ, գրում է Bloomberg-ը:Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան և Եվրամիությունը դիմել են Բաքվին՝ առաջարկելով Ուկրաինայի տարածքով Եվրոպա բնական գազ մատակարարել տարեվերջին Ռուսաստանի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո:Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ իր երկիրը բանակցություններ է վարում Ադրբեջանից ԵՄ բնական գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել տարանցիկ երկրի իր դերը և օգնել ապահովել իր արևմտյան հարևանների էներգետիկ անվտանգությունը: Ռուսական գազը ադրբեջանական մատակարարումներով փոխարինելու գործարքը «առաջարկներից մեկն է», որն այժմ քննարկվում է, ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցումԵՄ-ն փորձել է հրաժարվել ռուսական գազից Ուկրաինա ներխուժելուց հետո, սակայն եվրոպական որոշ պետություններ շարունակում են այն ստանալ Ուկրաինան հատող խողովակաշարով: «Գազպրոմը» դեպի ՉԺՀ հեռավորարևելյան երթուղով մատակարարումները կսկսի 2027 թ.-ին. ՄիլլերՏարանցիկ համաձայնագրերն ընդգրկող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024-ի վերջին, սակայն կան ենթադրություններ, որ մատակարարումները կդադարեն ժամանակից շուտ: Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Բրյուսելն ու Բաքուն հուշագիր են ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները տարեկան մինչև 20 մլրդ խմ հասցնելու մասին։
ուկրաինա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316515_0:0:2731:2048_1920x0_80_0_0_6f6af49729b591858621be4bb938956f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, ուկրաինա, ադրբեջան
ԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ
Նախատեսվում է, որ պայմանավորվածության հասնելու դեպքում մատակարարումները կսկսվեն այն բանից հետո, երբ կավարտվի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագիրը:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Եվրամիությունը բանակցություններ է վարում Կիևի և Բաքվի հետ Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազ մատակարարելու շուրջ, գրում է Bloomberg-ը:
Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան և Եվրամիությունը դիմել են Բաքվին՝ առաջարկելով Ուկրաինայի տարածքով Եվրոպա բնական գազ մատակարարել տարեվերջին Ռուսաստանի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Բանակցությունները շարունակվում են Ուկրաինայի և ԵՄ իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հետ, և բոլոր կողմերը, նրա խոսքով, շահագրգռված են շարունակել մատակարարումները: Ինչպես նշում է պարբերականը, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է «զգույշ» լինել՝ հերքելով ռուսական գազի վերաարտահանման մեղադրանքները:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ իր երկիրը բանակցություններ է վարում Ադրբեջանից ԵՄ բնական գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել տարանցիկ երկրի իր դերը և օգնել ապահովել իր արևմտյան հարևանների էներգետիկ անվտանգությունը: Ռուսական գազը ադրբեջանական մատակարարումներով փոխարինելու գործարքը «առաջարկներից մեկն է», որն այժմ քննարկվում է, ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում
ԵՄ-ն փորձել է հրաժարվել ռուսական գազից Ուկրաինա ներխուժելուց հետո, սակայն եվրոպական որոշ պետություններ շարունակում են այն ստանալ Ուկրաինան հատող խողովակաշարով:
Տարանցիկ համաձայնագրերն ընդգրկող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024-ի վերջին, սակայն կան ենթադրություններ, որ մատակարարումները կդադարեն ժամանակից շուտ: Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Բրյուսելն ու Բաքուն հուշագիր են ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները տարեկան մինչև 20 մլրդ խմ հասցնելու մասին։