00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը դեռ երկար ժամանակ ՀՀ–ի հետ խաղաղություն չի ուզի. արևելագետը բացատրել է` ինչու

© Sputnik / Asatur YesayantsАрмянский и азербайджанский посты у Сотка
Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի ղեկավարությունը վտանգավոր քաղաքականություն է վարում՝ սեփական հասարակությանը պարտադրելով ավելորդ պացիֆիզմ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը դեռ երկար ժամանակ իրական խաղաղություն չի ցանկանա Հայաստանի հետ, քանի որ դա հակասում է այդ երկրում «ազգային շինարարության» ընդհանուր հայեցակարգին: Այս մասին Sputnik Արմենիային ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը՝ մեկնաբանելով Երևանի հասցեին վերջին, բավականին կտրուկ հայտարարություններն ու մեղադրանքները։
Զենքի ցուցահանդես Բաքվում. ինչպես «գլուխ գովել» ռազմականացմամբ և մեղադրել Հայաստանին
Ադրբեջանական իշխանությունները Հայաստանին մեղադրում են արագ ռազմականացման մեջ, պահանջում «պատժել» Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսներին, կշտամբում են այդ ժամանակ զոհված ադրբեջանցիների գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չտալու մեջ:
«Մենք տեսնում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված չէ հայկական կողմի ցանկությունից։ Ադրբեջանը մոտ ապագայում դրանում շահագրգռված չէ։ Եվ դրա արմատները շատ խորն են։ Ադրբեջանը գտնվում է սեփական ազգային ինքնության փնտրտուքի կամ այդ ինքնության ձևավորման գործընթացի մեջ։ Այս գործընթացը նրանք անքակտելիորեն կապում են արտաքին թշնամու պարտադիր առկայության հետ։ Իսկ արտաքին հիմնական թշնամի են «նշանակել» Հայաստանին ու հայերին», - ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու թշնամանքի թեկուզ արտաքուստ դադարեցումն անավարտ կթողնի ազգի «կայացման» և «ստեղծման» գործընթացը: Տոնոյանն ընդգծում է, որ Հայաստանում քչերն են ուշադրություն դարձնում այս ասպեկտին, մինչդեռ դա առանցքային գործոններից մեկն է, որի պատճառով երկրների միջև խաղաղությունը նույնքան հեռու է, որքան նախկինում։
Փաշինյանն Ալիևին «օգնում է» չստորագրել խաղաղության պայմանագիրը. քաղաքագետ
Ընդ որում, արտաքին լսարանի համար ադրբեջանական իշխանությունները կշարունակեն խոսել խաղաղության և կայունության, հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտման մասին։ Իսկ երկրի ներսում ընթանում է Հայաստանի տարածքը «յուրացնելու» նպատակային արշավ, հրատարակվում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին գրականություն և այլն։
«Ադրբեջանական ազգի՝ որպես անկախ, ինքնիշխան պետության «ձևավորման» հայեցակարգում Հայաստանը չպետք է լինի։ Ի դեպ, Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Իրանի հյուսիսային նահանգների, Վրաստանի, մասամբ նաև Ռուսաստանի, Դերբենտի և հարակից տարածքների նկատմամբ», – ասաց արևելագետը։
Հայաստանի իշխանությունները, նրա կարծիքով, այս իրավիճակում պետք է դադարեցնեն խաղաղասիրական տրամադրությունների հետևողական սերմանումը հայ հասարակության մեջ։ Երևանին որոշ չափով չէր խանգարի որդեգրել Ադրբեջանի մարտավարությունը՝ արտաքին լսարանի համար ասել մի բան, իսկ ներսում անել ու ասել մեկ այլ բան։ Այն, որ Հայաստանի իշխանությունները երկրի սահմաններից դուրս կարող են և պետք է խոսեն խաղաղության օրակարգի մասին, ոչ ոք չի վիճարկում, բայց չափազանց վտանգավոր և ապակառուցողական է, երբ իշխանությունները փորձում են համոզել սեփական հասարակությանը, որ այս ամենն իրատեսական է: Դա կարող է բթացնել հայ հասարակության զգոնությունը․ հանրությանը կարող է լրջորեն թվալ, թե հարևան երկիրն իսկապես խաղաղասիրական մտադրություններ ունի։
Այս փաստաթուղթը չի ստորագրվելու․ Սուրենյանցը՝ խաղաղության պայմանագրի մասին
Բաքվում COP-29 կլիմայական գագաթնաժողովից հետո հնարավոր էսկալացիայի սպառնալիքին մեր զրուցակիցը բավական լուրջ է վերաբերվում։ Ավելին, նա կարծում է, որ էսկալացիայի վտանգ կա նաև մինչև գագաթնաժողովը։ Նրա խոսքով` նույնիսկ խաղաղության պայմանագրի նախագծի լիարժեք պատրաստ լինելու դեպքում Ադրբեջանը կփորձի սադրանքի ինչ-որ առիթ գտնել, որպեսզի չստորագրի այն:
Նշենք, որ Հայաստանը վարչապետի և արտգործնախարարի շուրթերով վերջին շրջանում մի քանի անգամ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր 16 կետերից համաձայնեցված 13-ը՝ որպես լիարժեք փաստաթուղթ։ Ադրբեջանը դրան պատասխանում է մերժմամբ։ Իսկ վերջերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», հայտարարել է, որ այդ հայտարարությունները միայն հաստատում են Բաքվի մոտ խաղաղության համաձայնագրի ստորագրման քաղաքական կամքի բացակայությունը՝ ստեղծելով Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների տպավորություն:
Լրահոս
0