00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենքի ցուցահանդես Բաքվում. ինչպես «գլուխ գովալ» ռազմականացմամբ և մեղադրել Հայաստանին

© SputnikBETAB-250 ավիառումբ
BETAB-250 ավիառումբ - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Ադրբեջանն ակտիվորեն մեծացնում է իր ռազմական հզորությունը, այդ թվում՝ արևմտյան երկրների օգնությամբ, բայց միևնույն ժամանակ հայտարարում է Հայաստանում «ռևանշիզմի» մասին:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Բաքվում այս օրերին զենքի խոշոր ցուցահանդես է ընթանում, որտեղ ներկայացված են, մասնավորապես, արևմտյան սպառազինության բազմաթիվ նմուշներ՝ սկսած ինքնագնաց հաուբիցներից մինչև կապի միջոցներ: Իտալիայի, Իսպանիայի, Չեխիայի, Սլովակիայի արտադրանքը լայնորեն գովազդվում է ADEX-2024 կոչվող միջոցառման ժամանակ։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի հասցեին վերջինիս «ռազմականացման» վերաբերյալ ադրբեջանցիների մշտական մեղադրանքների ֆոնին։
Հայտարարելով Արևմուտքի երկրների օգնությամբ Հայաստանի ռազմական հզորության ավելացման մասին՝ Ադրբեջանը միևնույն ժամանակ ակտիվորեն համագործակցում է նրանց, ինչպես նաև զենք արտադրող ընկերությունների հետ, ինչի վառ օրինակն է նաև Բաքվում անցկացվող ռազմական ցուցահանդեսը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն պարզապես զենք գնելու մասին է, ինչպես, օրինակ, սլովակյան և չեխական հաուբիցների դեպքում, այլև համատեղ արտադրության։ Այս շարքը ներառում է, օրինակ, Իսպանիայի հետ համատեղ 30 միլիմետրանոց մեկփողանի թնդանոթների արտադրությունը։
Անվտանգության փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ Ադրբեջանը, խոսելով Հայաստանի «ռազմականացման» և Երևանում «ռևանշիստական» տրամադրությունների մասին, իր առջև մի քանի խնդիր է դնում: Բաքվում լրջորեն վախենում են, որ վաղ թե ուշ Երևանը կվերականգնի իր ռազմական հնարավորությունները, և փորձում են խանգարել դրան՝ չթաքցնելով այդ փորձերը։ Զուգահեռաբար Ադրբեջանը փորձում է քողարկել սեփական ռազմական պատրաստություններն ու սեփական ռազմականացումը, թեև նույն Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով և հայտարարում է ռազմական նախագծերի մասին։
«Կարևոր է ընդգծել, որ հայկական կողմն իրականում ուզում է ոչ թե ինչ-որ գերազանցության հասնել Ադրբեջանի նկատմամբ (հասկանալի է, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող), այլ ընդամենը ձգտում է գոնե մի փոքր կրճատել առկա տարբերությունը, անհավասարակշռությունը, մոտենալ որոշակի համաչափության»,-ասաց Հարությունովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Ադրբեջանի մշտական մեղադրանքները նաև նպատակ ունեն տեղեկատվական հող նախապատրաստել ապագայում հնարավոր ուժային գործողությունների համար: Հակամարտության ներուժը պահպանվում է, և համապատասխան տեղեկատվական մթնոլորտի սրման միտումներ են նկատվում։
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ Բաքվի համագործակցությանը սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում, ապա, ըստ քաղաքագետի, այդ համագործակցությունը բավականին հարուստ պատմություն ունի: Ավելին, վերջին 10-15 տարիներին Ադրբեջանի բանակաշինության ռազմավարությունը հիմնված է զինանոցում առկա խորհրդային/ռուսական համակարգերը արևմտյան տեխնոլոգիաներին ինտեգրելու սկզբունքի վրա։ Ադրբեջանի ռազմատեխնիկական գործընկերների շարքում միշտ առանձնացել են Արևելյան Եվրոպայի երկրները՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության, այսպես կոչված, «նոր անդամները»։ Եվ այդ «ավանդույթները» շարունակում են զարգանալ։
Հետաքրքրական է, որ ԵՄ որոշ երկրներ Ադրբեջանին զենք են մատակարարում հենց այն ժամանակ, երբ նույն ԵՄ-ի դիտորդները տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանին՝ հայտարարելով էսկալացիա թույլ չտալու նպատակի մասին։ Այս առնչությամբ Հարությունովը կարծում է, որ եվրոպական քաղաքականությունը միշտ էլ ինչ-որ «խճանկարային», բազմակենտրոնության բնույթ է կրել։ Բացի այդ, Ադրբեջանին զենքի մատակարարման առումով լուրջ սահմանափակումներ Արևմուտքը և մասնավորապես ԵՄ-ն երբեք չեն կիրառել։ Հնարավոր է, որ առանձին դրվագներով ինչ-ինչ խոչընդոտներ եղել են, բայց գլոբալ առումով Արևմուտքի օգնությամբ Ադրբեջանի ռազմականացման համար որևէ խոչընդոտ երբևէ չի եղել։
Նշված ցուցահանդեսում, ի դեպ, ներկայացված են նաև ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրի մշակումներ։ Առաջին հայացքից նմուշները բավական հետաքրքիր են նաև Ադրբեջանի չափանիշներով, բավականին հավակնոտ։ Մասնավորապես, կարելի է տեսնել ավիառումբեր, զրահապատ մեքենաներ, դրոններ, ռադարներ և այլ նմուշներ։ Հաղորդվում է նաև, որ շուտով կսկսեն արտադրվել 122 մմ տրամաչափի չկառավարվող հրթիռներ:
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2024
Զորավարժություններ Վրաստանում. մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները
Մեկնաբանելով ցուցադրված նմուշները՝ Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ուշադրություն հրավիրեց ադրբեջանական որևէ օրիգինալ մշակման բացակայության վրա։ Նախկին պաշտոնյայի խոսքով՝ բոլոր նմուշների դեպքում խոսքը արտասահմանյան ռազմական արտադրանքի հասարակ կրկնօրինակման մասին է։
«Նախկինում առիթ եմ ունեցել ԱՄԷ-ում պաշտպանական ցուցահանդեսներից մեկում անձամբ ուսումնասիրել ադրբեջանական տաղավարը։ Եվ պետք է ասեմ, որ հաճախ ադրբեջանցիները ընդամենը այս կամ այն տեսակի սպառազինության փորձանմուշներն են ցուցադրում։ Բացի այդ, ես տեսել եմ ինչպես հասարակ օրինակներ, այնպես էլ տեղայնացման արդյունքում արտադրված ապրանքներ: Սերիական արտադրության և որևէ լուրջ մասշտաբի մասին խոսք ընդհանրապես չի գնում։ Թերևս բացառություն են կազմում հրետանային արկերի որոշ տեսակներ, որոնց արտադրությանը վերջին տարիներին Ադրբեջանը բավականին հաջողությամբ ընթացք է տվել»,-ասել է Քերոբյանը։
Միակ միջոցը, որն արտադրվում է Ադրբեջանում և քիչ թե շատ ապացուցել է իր արդյունավետությունը, փորձագետը համարում է «Իստիգլալ» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանը: Այս հրացանը գոնե ինչ-որ նոու-հաու ունի, ի տարբերություն մյուս՝ բավականին պարզունակ ուրիշի օրինակների:
Նա կարծում է, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի վիճակին դժվար է գնահատական տալ՝ թափանցիկության և համարժեք տեղեկատվության բացակայության պատճառով։ Եվ մեծ հավանականությամբ, խոսքն ավելի շատ PR էֆեկտի մասին է, քան իրական բովանդակության։
«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ամենևին էլ իր ուժերով և հնարավորություններով չէ, որ կռվում է Հայաստանի դեմ. օգնության են գալիս Թուրքիան և Իսրայելը՝ իրենց տեխնոլոգիաներով, մշակումներով և լուծումներով ։ Այս դեպքում բոլորովին կարևոր չէ՝ Բաքուն սեփական ռազմարդյունաբերությունն ունի, թե ոչ»,-ասաց մեր զրուցակիցը։
Ադրբեջանում և Հայաստանում ռազմական արտադրության զարգացման տեմպերը համեմատելը ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը կոռեկտ չի համարում: Նախ, ինչպես նշվեց վերևում, Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության լուրջ պակաս կա, երկրորդ՝ հայկական իրավասու կառույցներն իրենք էլ չեն կարող պարծենալ այդ ոլորտում ինչ-որ արդյունավետությամբ։
Լրահոս
0