https://arm.sputniknews.ru/20241007/erevanbaqu-khaghaghutjan-pajmanagri-ambvoghj-sevagir-ashkhatanqy-katarvel--rd-um-ushakvov-81569327.html
Երևան–Բաքու խաղաղության պայմանագրի ամբողջ «սևագիր աշխատանքը» կատարվել ՌԴ-ում. Ուշակով
Երևան–Բաքու խաղաղության պայմանագրի ամբողջ «սևագիր աշխատանքը» կատարվել ՌԴ-ում. Ուշակով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Արևմուտքի երկրները փորձում են ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեջ: 07.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-07T19:33+0400
2024-10-07T19:33+0400
2024-10-07T19:37+0400
յուրի ուշակով
խաղաղության պայմանագիր
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39389614_0:42:1600:942_1920x0_80_0_0_2bab0f02964b7804bf81bdd8cc2ada26.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ փորձում են ներքաշվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ այդ գործողություններով Արևմուտքը ցանկանում է մտնել բանակցությունների գործընթացի, ապա նաև տարածաշրջանային գործերի մեջ:Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման հարցում Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին: Վերահաստատվել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացն առաջ տանելու, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերն ապաշրջափակելու` ռուսական կողմի պատրաստակամությունը։Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39389614_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e73eadc8db44e2354d2c4ac45cb9a13f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի ուշակով, խաղաղության պայմանագիր, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
յուրի ուշակով, խաղաղության պայմանագիր, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Երևան–Բաքու խաղաղության պայմանագրի ամբողջ «սևագիր աշխատանքը» կատարվել ՌԴ-ում. Ուշակով
19:33 07.10.2024 (Թարմացված է: 19:37 07.10.2024) ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Արևմուտքի երկրները փորձում են ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեջ:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ փորձում են ներքաշվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։
«Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն և մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում են ներթափանցել խաղաղության պայմանագրի վրա տարվող գործընթացի մեջ։ Մենք համարում ենք, որ ամբողջ սևագիր աշխատանքը կատարվել է Մոսկվայում», - ասել է նա։
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ այդ գործողություններով Արևմուտքը ցանկանում է մտնել բանակցությունների գործընթացի, ապա նաև տարածաշրջանային գործերի մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում
հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման հարցում Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին: Վերահաստատվել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացն առաջ տանելու, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերն ապաշրջափակելու` ռուսական կողմի պատրաստակամությունը։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը:
Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ
նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին
հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։