00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Պուտին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նախատեսում է Բաքվում կայացած բանակցությունների արդյունքների մասին պատմել Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նեղ կազմով բանակցությունների ժամանակ:
ՌԴ նախագահը Բաքու է մեկնել երեկ` օգոստոսի 18-ին։
«Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ընդ որում ՝ վերջին տարիներին, մեզ այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտություն է թելադրում, Իհարկե այնքանով, որքանով շահագրգռված են կողմերը։ Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանազատման և սահմանագծման, լոգիստիկայի համապատասխան ուղղությունների և տնտեսության ապաշրջափակման, ապա մենք շատ ուրախ կլինեինք դրա համար», - ասել Է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում:
ՌԴ նախագահը հավելել է, որ նախատեսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել Բաքվում կայացած բանակցությունների արդյունքների մասին։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Լրահոս
0