https://arm.sputniknews.ru/20241007/dvomusum-hrdehic-araj-pajtjun-teghi-chi-unecel-aveli-qan-2-zham-anc-ajn-marvel-e-81554283.html
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն տեղի չի ունեցել. ավելի քան 2 ժամ անց այն մարվել է
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն տեղի չի ունեցել. ավելի քան 2 ժամ անց այն մարվել է
Sputnik Արմենիա
«Դոմուսի» աշխատակիցները սկզբում փորձել են իրենց ուժերով մարել կրակը, հետո միայն ահազանգել ՓԾ։ 07.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-07T15:56+0400
2024-10-07T15:56+0400
2024-10-07T16:55+0400
հրդեհ
կամո ցուցուլյան
«դոմուս» հիպերմարկետ
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81550936_0:151:1600:1051_1920x0_80_0_0_d2153c4fc9fef03b6df0a074e227b7ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհից առաջ պայթյուն տեղի չի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայրում աշխատանքները համակարգող, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։Նշենք, որ դեպքի վայրում աշխատում է Փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։Ավելի քան 2 ժամ անց այն հնարավոր է եղել մեկուսացնել, ապա մարել։Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բարեբախտաբար տուժածներ չկան։Ցուցուլյանը շեշտեց, որ մինչ իրենց դեպքի վայր ժամանելն աշխատակիցներն ու այցելուներն ինքնուրույն դուրս են եկել շենքից։Նրա խոսքով`հիպերմարկետի տանիքին արևային համակարգ է տեղադրված եղել, դրա համար հրդեհն արագ է տարածվել, իսկ հրդեհաշիջումը դժվարացել է։ Ներկայում տարածքում հետհրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում` հովացման, տարածքի մաքրման։Ցուցուլյանը վստահեցրեց` տուժածներ չկան, վտանգ էլ այս պահին արդեն չկա։Հիշեցնենք, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։ Այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81550936_0:0:1600:1200_1920x0_80_0_0_dfc96c7eb4280d6e60cc9f1c3c72eac2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, կամո ցուցուլյան, «դոմուս» հիպերմարկետ, ներքին գործերի նախարարություն (նգն)
հրդեհ, կամո ցուցուլյան, «դոմուս» հիպերմարկետ, ներքին գործերի նախարարություն (նգն)
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն տեղի չի ունեցել. ավելի քան 2 ժամ անց այն մարվել է
15:56 07.10.2024 (Թարմացված է: 16:55 07.10.2024) «Դոմուսի» աշխատակիցները սկզբում փորձել են իրենց ուժերով մարել կրակը, հետո միայն ահազանգել ՓԾ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհից առաջ պայթյուն տեղի չի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայրում աշխատանքները համակարգող, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Նշենք, որ դեպքի վայրում աշխատում է Փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։
Ավելի քան 2 ժամ անց այն հնարավոր է եղել
մեկուսացնել, ապա մարել։
Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ բարեբախտաբար տուժածներ չկան։
«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։ Ըստ աշխատակիցների` հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից, պահեստային հատվածում հոսանքազրկում է եղել, հետո է հրդեհը բռնկվել։ Խանութում փորձել են իրենց միջոցներով հրդեհը հանգցնել, հետո են ահազանգել Փրկարար ծառայություն»,– նշեց ՆԳՆ ՓԾ տնօրենը։
Ցուցուլյանը շեշտեց, որ մինչ իրենց դեպքի վայր ժամանելն աշխատակիցներն ու այցելուներն ինքնուրույն դուրս են եկել շենքից։
Նրա խոսքով`հիպերմարկետի տանիքին արևային համակարգ է տեղադրված եղել, դրա համար հրդեհն արագ է տարածվել, իսկ հրդեհաշիջումը դժվարացել է։ Ներկայում տարածքում հետհրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում` հովացման, տարածքի մաքրման։
Ցուցուլյանը վստահեցրեց` տուժածներ չկան, վտանգ էլ այս պահին արդեն չկա։
Հիշեցնենք, որ
հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը
տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։ Այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։