https://arm.sputniknews.ru/20241007/dvomusi-ashkhatvoghnery-ev-ajcelunery-minchev-hrdehi-taratsvely-durs-en-ekel-shenqic-ngn-81548847.html
«Դոմուսի» հրդեհն ընդգրկել է շուրջ 3000 քմ տարածք. ներսում աշխատողներ և այցելուներ չկան
«Դոմուսի» հրդեհն ընդգրկել է շուրջ 3000 քմ տարածք. ներսում աշխատողներ և այցելուներ չկան
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում արդեն աշխատում է փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ։ 07.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-07T14:57+0400
2024-10-07T14:57+0400
2024-10-07T15:08+0400
«դոմուս» հիպերմարկետ
հրդեհ
երևան
ներքին գործերի նախարարություն (նգն)
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81549128_0:0:801:450_1920x0_80_0_0_b61bca26e390965030ecda5c4200fe06.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհի տարածվելուց առաջ աշխատակիցներն ու այցելուները, ըստ նախնական տվյալների, հասցրել են դուրս գալ շենքից։ Այս մասին դեպքի վայրից լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Նրա խոսքով` դեպքի վայրում արդեն փրկարար ծառայության 17 հաշվարկ է աշխատում, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա, մի քանի հաշվարկ էլ դեռ օգնության է գալիս։«Դոմուսում» հրդեհից տուժածների մասին դեռ տեղեկություն չկա. տեղում 14 հաշվարկ է աշխատումՆերկայում հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Սարգսյանն ընդգծեց նաև` հրդեհի պատճառները հայտնի կլինեն միայն քննությունից հետո։Նշենք, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհն արդեն տարածվում է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/07/81549128_100:0:700:450_1920x0_80_0_0_1eb5a9ec0c41df9520eeeedaf461a53e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«դոմուս» հիպերմարկետ, հրդեհ, երևան, видео, ներքին գործերի նախարարություն (նգն), տուժածներ
«դոմուս» հիպերմարկետ, հրդեհ, երևան, видео, ներքին գործերի նախարարություն (նգն), տուժածներ
«Դոմուսի» հրդեհն ընդգրկել է շուրջ 3000 քմ տարածք. ներսում աշխատողներ և այցելուներ չկան
14:57 07.10.2024 (Թարմացված է: 15:08 07.10.2024) Դեպքի վայրում արդեն աշխատում է փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհի տարածվելուց առաջ աշխատակիցներն ու այցելուները, ըստ նախնական տվյալների, հասցրել են դուրս գալ շենքից։ Այս մասին դեպքի վայրից լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այս պահին, մեր տեղեկություններով, շենքում գտնվող բոլոր աշխատակիցները և այցելուները մինչ հրդեհի տարածվելը դուրս են եկել շենքից, տուժածներ չկան։ «Դոմուս» հիպերմարկետում արդեն 2500-3000 քմ–ի վրա է հրդեհը տարածված։ Այս պահին կահույք, տեխնիկա և շինանյութ է այրվում»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` դեպքի վայրում արդեն փրկարար ծառայության 17 հաշվարկ է աշխատում, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա, մի քանի հաշվարկ էլ դեռ օգնության է գալիս։
Ներկայում հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Սարգսյանն ընդգծեց նաև` հրդեհի պատճառները հայտնի կլինեն միայն քննությունից հետո։
Նշենք, որ
հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհն արդեն տարածվում է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։