https://arm.sputniknews.ru/20241004/mahacel-e-multiplikatvor-bremenjan-erazhishtner-i-steghtsvogh-marina-voskanjancy-81477203.html
Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա Ոսկանյանցը
Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա Ոսկանյանցը
Sputnik Արմենիա
Մուլտիպլիկատորը 90 տարեկան էր։ 04.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-04T18:05+0400
2024-10-04T18:05+0400
2024-10-04T18:59+0400
մուլտիպլիկատոր
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81473774_0:83:1201:758_1920x0_80_0_0_007f464194893fba795bb585f4f7bb24.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ», «Պրոստոկվաշինո» և «Մատնաչափիկը» հայտնի մուլտֆիլմերի ստեղծող Մարինա Ոսկանյանցը: Նա 90 տարեկան էր։ Այս մասին NEWS.ru տեղեկացրել է մուլտիպլիկատոր Հարի Բարդին:Մարինա Ոսկանյանցի անունը նշված է այնպիսի հայտնի ֆիլմերի և մուլտֆիլմերի տիտրերում, ինչպիսիք են «Մեծ անախորժություններ», «Երեք հաստլիկները», «Մատնաչափիկը», «Ոսկե աքլորի հեքիաթը», «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ», «Բրեմենյան երաժիշտները», «Չսովորած դասերի երկրում», «Կուզիկ-Քուռկիկ», «Երկնագույն շնիկը», «Կար, չկար, մի շուն կար» և այլն։Ինչպես հայտնել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը, Մարինա Ոսկանյանցը մասնագիտացել է առավելապես պարային բեմերում: Նրա «այցեքարտը» Բորիս Ստեպանցևի «Մարդուկ-ջարդուկ» կտավում տոնածառի շուրջ ցախավելով Մաշայի հանճարեղ պարն է։Ոսկանյանցը ծնվելէ 1934թ. հունվարի 2-ին: 1959-1991 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորներից մեկը։ Ստուդիայում աշխատելու ընթացքում նրան հրավիրել են իրենց ֆիլմերի վրա աշխատելու այնպիսի մուլտիպլիկատորներ, ինչպիսիք են Լև Ատամանովը, Վլադիմիր Պոլկովնիկովը, Ռոման Կաչանովը, Ֆյոդոր Խիտրուկը, Էդուարդ Նազարովը և շատ ուրիշներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/04/81473774_0:0:1197:898_1920x0_80_0_0_d7aad87f601f32d7488f4b991dd7828e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուլտիպլիկատոր, մահ
Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա Ոսկանյանցը
18:05 04.10.2024 (Թարմացված է: 18:59 04.10.2024) Մուլտիպլիկատորը 90 տարեկան էր։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ», «Պրոստոկվաշինո» և «Մատնաչափիկը» հայտնի մուլտֆիլմերի ստեղծող Մարինա Ոսկանյանցը: Նա 90 տարեկան էր։ Այս մասին NEWS.ru տեղեկացրել է մուլտիպլիկատոր Հարի Բարդին:
«Ես նրա հետ աշխատել եմ գնչուական առակի մոտիվներով «Նախկինում մենք թռչուններ էինք» մուլտֆիլմի վրա։ Ես ներգրավված էի, քանի որ գիտեի, որ նա շատ պլաստիկ է: Նա սիրում էր պարել, հատուկ գնում էր ինչ-որ ստուդիա՝ դրանով զբաղվելու։ Եվ այս նախագծում պարի ամբողջ դրվագը կատարել է Մարինա Ոսկանյանցը։ Դա պարզապես զարմանալի էր։ Նա հիանալի դերասանուհի էր», - ասել է Բարդինը։
Մարինա Ոսկանյանցի անունը նշված է այնպիսի հայտնի ֆիլմերի և մուլտֆիլմերի տիտրերում, ինչպիսիք են «Մեծ անախորժություններ», «Երեք հաստլիկները», «Մատնաչափիկը», «Ոսկե աքլորի հեքիաթը», «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ», «Բրեմենյան երաժիշտները», «Չսովորած դասերի երկրում», «Կուզիկ-Քուռկիկ», «Երկնագույն շնիկը», «Կար, չկար, մի շուն կար» և այլն։
Ինչպես հայտնել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը, Մարինա Ոսկանյանցը մասնագիտացել է առավելապես պարային բեմերում: Նրա «այցեքարտը» Բորիս Ստեպանցևի «Մարդուկ-ջարդուկ» կտավում տոնածառի շուրջ ցախավելով Մաշայի հանճարեղ պարն է։
Ոսկանյանցը ծնվելէ 1934թ. հունվարի 2-ին: 1959-1991 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորներից մեկը։ Ստուդիայում աշխատելու ընթացքում նրան հրավիրել են իրենց ֆիլմերի վրա աշխատելու այնպիսի մուլտիպլիկատորներ, ինչպիսիք են Լև Ատամանովը, Վլադիմիր Պոլկովնիկովը, Ռոման Կաչանովը, Ֆյոդոր Խիտրուկը, Էդուարդ Նազարովը և շատ ուրիշներ։