00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Վաշինգտոնը շտապում. քաղաքագետը` Երևան–Բաքու խաղաղության պայմանագրի մասին

© Sputnik / Asatur YesayantsПолитолог Виген Акопян в гостях радио Sputnik
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2024
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը խնամառուի մոտեցում ունեն։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը ԱՄՆ նախագահի վարչակազմի համար առաջիկա ընտրություններում ամենաընդունելի «հաղթաթուղթն» է, քանի որ արտաքին քաղաքականության այլ ուղղություններում (ռուս-ուկրաինական կամ պաղեստինա-իսրայելական ճգնաժամեր) դեմոկրատների համար հաջողություններ չեն սպասվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։
Վաշինգտոնը շտապում է մինչև նոյեմբերին կայանալիք ընտրությունները հասնել Երևանի և Բաքվի կողմից խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրմանը։ Եթե հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել 16 կետերից 13 - ը, ապա ադրբեջանական կողմը առաջ է քաշում պայմաններ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (որպեսզի դրանում հղում չլինի Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի վերամիավորմանը) և փաստաթղթի ստորագրում ամբողջ ծավալով։
«Հիմա ամենից շատ շտապում է ԱՄՆ-ն, քանի որ նրանց համար դա PR է։ ԱՄՆ-ի համար ստորագրման արարողությունն ինքնին, ինչպես ասում են` «տեսարանը», կարող է հերթական նախընտրական փաստարկը լինել դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի համար: Նույն նպատակին են ծառայում կոչերը՝ ստորագրել գոնե համաձայնեցված կետերը, ՍԴ-ի միջոցով նախաբանի վերացումը՝ շրջանցելով ավանդական իրավական ընթացակարգերը», - նշեց մեր զրուցակիցը։
Հայաստանի Սահմանադրության հետ կապված պահանջներն, ըստ նրա, ընդամենն առիթ են խաղի նոր կանոններ մտցնելու համար
Հակոբյանը վստահ է՝ միամտություն կլիներ կարծել, որ ստորագրման դեպքում այդ փաստաթուղթը որևէ արժեք կունենա։ Հայաստանի ՍԴ որոշումն ընդամենը Ադրբեջանի իշխանությունների պահանջների իրականացումն է։
Ավելի վաղ Հայաստանի ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։ Փորձագետների կարծիքով՝ այդպիսով ՍԴ-ն իրավական ուժ չունեցող ճանաչեց Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը։
Քաղաքագետին Հայաստանի ներկայիս իշխանությունը (մասնավորապես ՍԴ-ն, որը Բաքվի պահանջներին իրավական ձև է տվել) հիշեցնում է միջնորդի Ադրբեջանի իշխանությունների և Հայաստանի պետական ինստիտուտների միջև։
ՀՅԴ ԳՄ-ն հակասահմանադրական է համարում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Մինչդեռ Հակոբյանը կասկածում է, որ Ադրբեջանին իսկապես կարող է հետաքրքրել հայկական Սահմանադրության բովանդակությունը։ Իրականում Ադրբեջանն անորոշ ժամանակով ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը՝ նորանոր պահանջներ առաջադրելով, ընդ որում՝ մեկը մյուսից ավելի բարդ՝ միայն նոր օրակարգ ձևավորելու, նոր պահանջներ ներկայացնելու և խաղի նոր կանոններ մտցնելու համար։ Եվ այդ պահանջները, վերլուծաբանի խոսով, դեռ շատ երկար են շարունակվելու, քանի որ Բաքվում հասկանում են, որ հայկական կողմից ոչ ոք չի կարող կանգնել իրենց ճանապարհին։

Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը խնամառուի մոտեցում ունեն

Ստեղծված իրավիճակում հիմնական խնդիրը Հակոբյանը տեսնում է կյանքի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների զգալի մասի մակաբուծային վերաբերմունքի մեջ, որն անդրադառնում է ամբողջ հասարակության վրա։ Շատերի համար տարբերություն չկա՝ կապրեն Հայաստանում, թե որևէ այլ տեղ։ Նա կարծում է, որ եթե մենք անկախությունը «նվեր» չստանայինք ԽՍՀՄ փլուզման ընթացքում, այլ իրապես պայքարեինք դրա համար, ապա հնարավոր է, որ հասարակության մեծ մասն ավելի բարձր գնահատեր ինքնիշխանությունը։
«Հայաստանի ժողովրդի զգալի մասը չի գնահատում անկախությունը, պետականությունը։ Հասարակությունը բաժանված է Ռուսաստանի, Արևմուտքի, Իրանի կողմնակիցների և այլն: Եվ բոլորի մոտ նույն միտքն է հնչում՝ «ով է մեզ պահելու», «ով է մեզ պաշտպանելու», «ով է ապահովելու մեր անվտանգությունը», «ով է մեզ գազ մատակարարելու»»,-նշում է քաղտեխնոլոգը:
Նրա խոսքով՝ մի կողմից իշխանությունները հայտարարում են, որ ՌԴ զինվորականները մեզ համար պետք է կռվեն, իսկ հիմա «նեղացել են» և սպառնում են դուրս գալ անվտանգության համակարգից (ՀԱՊԿ) և գնալ ուրիշի մոտ: Մյուս կողմից էլ ընդդիմությունը փորձում է ոչ մի բանով «կարմիր գծերը» չանցնել, բայց ուզում է, որ իրեն «ինչ-որ մեկը» բերի իշխանության։
Ընդհանուր շարժում է, որ պահին կուզեն, կմիանան․ Բագրատ սրբազանը՝ ԱԺԲ-ի հեռանալու մասին
Այսինքն, փաստորեն, մենք տեսնում ենք նմանատիպ մոտեցումներ. իշխող թիմն ուզում է, որ «ինչ-որ մեկը» իրենց համար պահի իշխանությունը, իսկ ընդդիմությունը չի ուզում խրվել քաղաքական գործընթացների մեջ և վախենում է «խնդիրների մեջ ընկնել», բայց շատ է ուզում, որ նորից «ինչ-որ մեկը» հեռացնի ներկայիս իշխանությանը և իրեն տա պետության ղեկը։

Կլինե՞ն նոր բողոքներ

Այս աշնանը ակտիվության նոր ալիք հայտարարած «Սրբազան պայքար» բողոքի շարժումը մեկնաբանելու խնդրանքին Հակոբյանը նշել է, որ այս դեպքում իրոք գործ ունենք արժեհամակարգի առումով այլընտրանքի հետ։ Իսկ ամենակարևորը՝ կա ուժեղ հոգևոր առաջնորդ՝ ի դեմս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։
Սակայն շարժումն ունի էական թերություն՝ քաղաքական բաղադրիչի, քաղաքական բովանդակության և քաղաքական գաղափարներ կրողների բացակայություն։ Եվ ամենակարևորը՝ կարելի է որպես այլընտրանք առաջարկել ինչ ասես, բայց եթե այսօր չի բավարարվում խաղաղության հայեցակարգի հանրային պահանջը, շարժումը բովանդակային առումով դառնում է ոչ լիարժեք։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամռան սկզբին ակտիվորեն թափ էր հավաքում և իր գագաթնակետին հասավ հունիսի 12-ին, երբ Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցան բախումներ, որոնց ընթացքում ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց: Տուժեց 101 մարդ, այդ թվում՝ 18 ոստիկան։ Դրանից հետո փողոցային բողոքի ակցիաները դադարեցին։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերին Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում շարժման ակտիվի և համակիրների հավաքի ժամանակ հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ից պայքարի ակտիվ փուլ է սկսվում։
Բագրատ սրբազանը Հանրայինի ուղիղ եթերում է. նա դիմեց գործարարներին և Փաշինյանին
Լրահոս
0