00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ավտոմեքենայով գնալ Իրան, և որքան է պետք վճարել. պարզաբանում է CPD–ի ներկայացուցիչը

© Sputnik«Ագարակ» անցակետը
«Ագարակ» անցակետը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2024
Բաժանորդագրվել
Carnet de Passage–ի հայաստանյան գրասենյակի տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն պարզաբանել է ՀՀ–ից Իրան թեթև մարդատար ավտոմեքենաների մուտքի պարզեցված կարգից օգտվելու կանոնները։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ Սեպտեմբերի վերջին օրերին հայկական համարանիշներով առաջին ավտոմեքենաներն արդեն Իրանի տարածք են մուտք գործել` նոր, պարզեցված կարգով, առանց սահմանին դեպոզիտ, տարբեր տեսակի ապահովագրական գումարներ վճարելու կամ ստիպված ավտոմեքենան թողնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Carnet de Passage (CPD) ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանը։
«Մեր գրասենյակը պատրաստ է բոլոր ցանկացողներին սեփական ավտոմեքենաներով Իրան մուտքի իրավունք տրամադրել»,– վստահեցրել է CPD–ի ներկայացուցիչը` պարզաբանելով, որ ընկերությունը մաքսային ձևակերպումներով զբաղվող միջազգային կազմակերպություն է, որը ներկա պահին 70 երկրներում ներկայացուցչություններ ունի, այդ թվում` Հայաստանում։
CPD–ին անդամակցությունը, Արա Մարտիրոսյանի խոսքով, տվյալ երկրի քաղաքացիներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ու ավելի մատչելի տարբերակով մուտք գործել մեկ այլ անդամ երկրի տարածք։
Իրանի սահմանը սեփական ավտոմեքենայով հատելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն CPD–ի հայաստանյան գրասենյակ և ստանան մաքսային տարանցման փաստաթուղթ։
Փաստաթղթի արժեքը սկսվում է 550 դոլարից։ Այդ գումարով ՀՀ քաղաքացին ստանում է 5 էջանոց CPD քարտ, որի յուրաքանչյուր էջը նախատեսված է սահմանը 1 անգամ հատելու համար։ Յուրաքանչյուր այցը կարող է տևել առավելագույնը 1 ամիս։
«CPD–ի իրավունքը ուժի մեջ է 1 տարի։ Այսինքն` այդ փաստաթղթով քաղաքացին կարող է տարվա մեջ 5 ամիս գտնվել Իրանում»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` համեմատության համար հիշեցնելով, որ նախկինում գործող կարգով սեփական ավտոմեքենայով Իրան մեկնելու համար ՀՀ քաղաքացիները 2-3 հազար դոլար էին վճարում` ապահովագրության համար, 1000 դոլար` ավտոմեքենայի դեպոզիտի, իսկ մաքսային ձևակերպումը հայ– իրանական սահմանին տևում էր ժամեր։
Հայաստանում բացվել է ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում
«Սյունիքի մեր հայրենակիցները, որոնք իրենց կենցաղային կարիքների կամ մանրածախ առևտրի համար գնում են Իրանից ապրանք գնելու, ստիպված էին լինում իրենց մեքենաները թողնել ՀՀ տարածքում, ոտքով հատել սահմանը, հենց մաքսակետի մոտ գտնվող խանութներից իրենց առևտուրն անել ու դարձյալ ոտքով վերադառնալ։ Հիմա կարող են գալ 5, 10, 15 էջանոց CPD–ներ ստանալ ու այլևս առաց որևէ խնդրի իրենց ավտոմեքենայով մուտք գործել Իրանի տարածք ու վերադառնալ»,– նշում է CPD–ի ներկայացուցիչը։
Carnet de Passage–ը փորձել է լուծել նաև բանկում գրավադրված` վարկով գնված ավտոմեքենաների մուտքի իրավունքի հարցը։ Այդ նպատակով տարբեր բանկերի հետ արդեն ձեռք են բերվել նման պայմանավորվածություններ, որպեսզի սահմանն անցնելիս այդ հանգամանքը խոչընդոտ չհանդիսանա։
Իրանական կողմի հետ բանակցություններ են վարվում նաև Հայաստան վերադառնալիս ավտոմեքենայում առկա բենզինի դիմաց վճարման խնդիրը ևս լուծելու համար։ Բանն այն է, որ դեռևս գործող կարգավորումներով, վարորդներից սահմանային անցակետում գանձվում է իրանական և հայաստանյան բենզինի մանրածախ գնի տարբերությունը, որպեսզի վարորդները շահագրգռված չլինեն առանց անհրաժեշտության իրանական բենզինով լիցքավորելու ավտոմեքենան։ Արա Մարտիրոսյանի խոսքով` բանակցությունների արդյունքում հնարավոր է, որ սահմանվի հաստատագրված գումար, օրինակ, ավտոմեքենայի 1 բաքի դիմաց` 30-40 դոլար չափով։
Carnet de Passage–ն առայժմ գրասենյակ ունի միայն Երևանում։ Առաջիկայում ընկերությունը նախատեսում է գրասենյակ բացել նաև հայ– իրանական սահմանի մոտ` Մեղրիում` էլ ավելի հարմարավետ դարձնելով Իրան գնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ճանապարհորդական նախապատրաստությունը։
Նշենք, որ տարանցման պայմանների պարզեցման համաձայնագիրը ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմրցարշավների կենտրոնի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել էր այս տարվա օգոստոսի 15-ին։
Սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզպետարանը հայտարարեց, որ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն արդեն կարող են հայ– իրանական սահմանը հատել պարզեցված եղանակով` CPD–ի մաքսային տարանցման փաստաթղթով։
Լրահոս
0