https://arm.sputniknews.ru/20241003/aph-erkrneri-100-ic-aveli-usucichner-hajastanum-en-qnnarkelu-glvobalacman-azdecutjuny-81414826.html
ԱՊՀ երկրների 100-ից ավելի ուսուցիչներ Հայաստանում են՝ քննարկելու գլոբալացման ազդեցությունը
ԱՊՀ երկրների 100-ից ավելի ուսուցիչներ Հայաստանում են՝ քննարկելու գլոբալացման ազդեցությունը
Sputnik Արմենիա
ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին ԱՊՀ 7 պետության ավելի քան 120 ներկայացուցիչ է մասնակցում: 03.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-03T14:40+0400
2024-10-03T14:40+0400
2024-10-03T18:00+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ուսուցիչ
երևան
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/03/81411108_0:0:1280:721_1920x0_80_0_0_9a933555b7838f3877d1cc3cd3950c89.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են կոնկրետ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` Երևանում այսօր մեկնարկած ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8–րդ համագումարի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Համագումարն ընթանում է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով:Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի է ունենում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որը, լինելով ամենահին ավանդական ուսումնական հաստատությունը, այսօր համարվում է ամենահաջողակ բուհերից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստման ոլորտում։Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև «Մանկավարժական վարպետության» 3-րդ միջազգային փառատոնը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փառատոնն աստիճանաբար դառնում է կարևոր հարթակ երեք չափազանց կարևոր անվանակարգերում՝ «Ուսուցիչ», «Դաստիարակ» և «Սոցիալական մանկավարժ», առաջադրված մասնակիցների փորձի փոխանակման համար:Համագումարի մասնակիցներին է փոխանցվել նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը:ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին ԱՊՀ 7 պետության ավելի քան 120 ներկայացուցիչ է մասնակցում:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/03/81411108_143:0:1280:853_1920x0_80_0_0_6ee1b012a9b245fbd31baa4774377d39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ուսուցիչ, երևան, ժաննա անդրեասյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ուսուցիչ, երևան, ժաննա անդրեասյան
ԱՊՀ երկրների 100-ից ավելի ուսուցիչներ Հայաստանում են՝ քննարկելու գլոբալացման ազդեցությունը
14:40 03.10.2024 (Թարմացված է: 18:00 03.10.2024) ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին ԱՊՀ 7 պետության ավելի քան 120 ներկայացուցիչ է մասնակցում:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են կոնկրետ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` Երևանում այսօր մեկնարկած ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8–րդ համագումարի ժամանակ։ Տեղեկությունը
հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Համագումարն ընթանում է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով:
Նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի է ունենում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որը, լինելով ամենահին ավանդական ուսումնական հաստատությունը, այսօր համարվում է ամենահաջողակ բուհերից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստման ոլորտում։
Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև «Մանկավարժական վարպետության» 3-րդ միջազգային փառատոնը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փառատոնն աստիճանաբար դառնում է կարևոր հարթակ երեք չափազանց կարևոր անվանակարգերում՝ «Ուսուցիչ», «Դաստիարակ» և «Սոցիալական մանկավարժ», առաջադրված մասնակիցների փորձի փոխանակման համար:
«Փառատոնը պարզապես միջոցառում չէ, այլ իրական հարթակ գաղափարների փոխանակման համար, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել իր վարպետությունը և ներշնչանքը»,– ասել է նախարարը:
Համագումարի մասնակիցներին է փոխանցվել նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը:
ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին ԱՊՀ 7 պետության ավելի քան 120 ներկայացուցիչ է մասնակցում: