00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կփոխարինի Գրիգոր Մինասյանին. ՔՊ-ում քննարկումներ են

© Photo : official site of the Parliament of RAԱրփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2024
Արփինե Սարգսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններն են քննարկվել ՔՊ կուսակցության վարչության նիստում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արդարադատության հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին հնարավոր փոխարինողներից մեկը ներքին գործերի նախարարի տեղակալ, սորոսական թևի ներկայցուցչի համարում ունեցող Արփինե Սարգսյանն է, գրում է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներին։
«Համենայնդեպս, ՔՊ-ում մեծ մասը իր լոբբինգով է զբաղված, բարեխոսում են վերևներին, թե նա է ամենավստահելին ու պրոֆեսիոնալը: Ընդ որում՝ Արփինե Սարգսյանն էլ իր հերթին առանձնապես դեմ չէ բաժանվել ՆԳ նախարար Վահե Ղազարյանից»,-նշում է պարբերականը:
Ի դեպ, Արփինե Սարգսյանը պատահական մարդ չէ Արդարադատության նախարարությունում, նա հենց արդարադատության փոխնախարարի պաշտոնից է տեղափոխվել Ներքին գործերի նախարարություն:
Հավելենք, որ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։
Իսկ ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հայտարարել էր՝ արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր է, և այն զբաղեցնող մարդը պետք է քաղաքական թիմից լինի։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար. ԶԼՄ-ներում նշվում էր, որ պատգամավորները դժգոհ են նախարարի կադրային քաղաքականությունից։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Օրեր անց՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարականի մասին հայտարարեց արդեն ինքը՝ Գրիգոր Մինասյանը։
Լրահոս
0