https://arm.sputniknews.ru/20241001/baqvum-avartvel-e-arcakhi-ghekavarneri-gvortsvov-nakhaqnnutjuny-81296796.html
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմը պնդում է, որ գերիները «փաստաբաններ ունեն և նրանց կծանոթացնեն գործի նյութերին»: 01.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-01T09:25+0400
2024-10-01T09:25+0400
2024-10-01T09:51+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
կալանք
բակո սահակյան
դատարան
արայիկ հարությունյան
ռուբեն վարդանյան
արկադի ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c50b9827f4f417cb7368b63fb028692.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ գործով «բազմաթիվ տուժողներ կան»:Դատախազի խոսքով` գործը դատարան կուղարկվի այն բանից հետո, երբ մեղադրյալները ծանոթանան նյութերին։Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «բոլոր իրավունքները երաշխավորված են, նրանցից յուրաքանչյուրը մի քանի փաստաբան և գործի նյութերին ծանոթանալու իրավունք ունի»:Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_67:0:1492:1069_1920x0_80_0_0_882c62e8e876536e61cd5d1be7917b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կալանք, բակո սահակյան, դատարան, արայիկ հարությունյան, ռուբեն վարդանյան, արկադի ղուկասյան, բաքու
արցախ, լեռնային ղարաբաղ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կալանք, բակո սահակյան, դատարան, արայիկ հարությունյան, ռուբեն վարդանյան, արկադի ղուկասյան, բաքու
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը
09:25 01.10.2024 (Թարմացված է: 09:51 01.10.2024) Ադրբեջանական կողմը պնդում է, որ գերիները «փաստաբաններ ունեն և նրանց կծանոթացնեն գործի նյութերին»:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ գործով «բազմաթիվ տուժողներ կան»:
Արցախի նախկին ղեկավարներին լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ «պատմամշակութային հուշարձանների ոչնչացում»:
Դատախազի խոսքով` գործը դատարան կուղարկվի այն բանից հետո, երբ մեղադրյալները ծանոթանան նյութերին։
Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «բոլոր իրավունքները երաշխավորված են, նրանցից յուրաքանչյուրը մի քանի փաստաբան և գործի նյութերին ծանոթանալու իրավունք ունի»:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։