00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքում կրկին ոսկի են արդյունահանում, բայց արդեն փակ եղանակով. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՍոթք
Սոթք - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2024
Բաժանորդագրվել
Ներկայում հանքում մոտ 200 մարդ է աշխատում, նախագծային հզորությանը հասնելու դեպքում նրանց թիվը կհասնի 500-ի։ 2023 թվականի մայիսից՝ ադրբեջանական կողմի հրետանակոծություններից հետո, հանքը ժամանակավորապես փակ էր։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Սոթքի ոսկու հանքավայրում վերսկսվել է արդյունահանումը, այժմ արդեն փակ եղանակով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Mining Armenia համաժողովի ժամանակ, որը Ծաղկաձորում անցկացրել է Հայաստանի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների միությունը:
Փոխնախարարը հավելել է, որ ամենայն հավանականությամբ` հանքը տարեկան 400 հազար տոննա նախագծային հզորությանը կհասնի 2025 թվականի երկրորդ կեսին, իսկ ներկայում այն աշխատում է տարեկան 100-150 հազար տոննային համարժեք հզորությամբ և շարունակում է ենթակառուցվածքները կարգավորել։
Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի. 300 աշխատակից արդեն կրճատվել է
Մինչև 2023 թվականի մայիս հանքը շահագործվում էր բաց եղանակով, սակայն արդյունահանումը դադարեցվել էր ադրբեջանական կողմի մշտական գնդակոծություններից հետո։
Փոխնախարարը նշել է, որ կանգի գլխավոր պատճառը երկրի մակերևույթին մոտ գտնվող պաշարների սպառումն էր․ մնացած պաշարներն այնպիսի դիրքում են, որ ավելի շահավետ է շահագործել հանքի ավելի խոր շերտերը։
«Այնպես որ, պատճառները զուտ տնտեսական են»,-հայտարարել է փոխնախարարը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանքի համար տնտեսական կորուստների գնահատում իրականացվել է 2020 թվականից հետո (երբ դրա մի մասն անցավ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ), Հարությունյանը պատասխանեց, որ նման գնահատումներ հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ պետական սահմանը գծվի և պարզ դառնա, թե ինչն է մնացել հայկական, իսկ ինչը՝ ադրբեջանական կողմում:
Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա. նախարար
Աշխատատեղերի մասին հարցին փոխնախարարը պատասխանեց, որ ներկայում հանքում մոտ 200 մարդ է աշխատում, նախագծային հզորությանը հասնելու դեպքում նրանց թիվը կհասնի 500-ի:
«Նախկինում կրճատվել է, որքան հիշում եմ, 300-400 մարդ, բայց 300 աշխատող հետ կընդունվի»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը (ոսկու պաշարներով ամենամեծը Հայաստանում) շահագործում է «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը։
Լրահոս
0