00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքի հանքավայրը մարտին կշահագործվի. 300 աշխատակից արդեն կրճատվել է

© Sputnik / Aram NersesyanՍոթքի հանքավայր
Սոթքի հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2023
Բաժանորդագրվել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողներին ներկայացրել է Սոթքի ոսկու հանքավայրում իրականացվող աշխատանքները հաջորդ տարի հանքի շահագործումը վերսկսելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը կտրվի 2024թ–ի մարտին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
«Մարտ ամսին արդեն կսկսեն մեծ ծավալով հանքաքար արդյունահանել։ Մինչև աշուն պլանավորվում է, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան նույնպես կվերագործարկվի և կսկսի աշխատել»,– վստահեցրեց պաշտոնյան։
ՀՀ կառավարությունը դեռ չի ստացել Ամուլսարի իր բաժնեմասը. փոխնախարար
Իսկ մինչ այդ, նրա խոսքով, հանքարդյունահանման փակ եղանակի անցնելու համար նախ պետք է իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ։
«Պետք է, կոպիտ ասած, փորել, հասնել հանքաքարին։ Դրա համար ժամանակ է պետք։ Երբ որ կհասնեն այդ պրոցեսին և ամբողջ հզորությամբ կկարողանան աշխատել, հանքը նորմալ, բնականոն կսկսի աշխատել»,– ասաց Հարությունյանը։
Հանքավայրի շահագործման եղանակի փոփոխությունը, սակայն, բացի տնտեսական խնդիրներից, նաև սոցիալական խնդիրներ է առաջ բերել։ Հարությունյանի ներկայացրած տվյալներով` Սոթքի հանքավայրի շուրջ 300 աշխատակիցներ այս պահի դրությամբ արդեն կրճատվել են։
«Կազմակերպության հետ կար պայմանավորվածություն, որ դա պետք է աստիճանաբար լիներ։ Նախ, այն մարդիկ, որոնք պետք է անցնեին թոշակի, նրանց փոխարեն նոր մարդիկ չեն ընդունվել։ Այսինքն` դինամիկ այնպես է արվել, որ թե՛ աշխատողների համար շատ ցավոտ չլինի, և թե՛ կազմակերպության համար։ Խնդիր ենք դրել, որ այն աշխատողները, որոնք փակ հանքում աշխատանք չեն ունենա, կկարողանան տեղափոխվել սեփականատիրոջ այլ կազմակերպություններ, օրինակ` Ագարակ»,– ասաց Հարությունյանը։
Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա. նախարար
Նշենք, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Մայիսի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, բայց որպես պատճառ նշել էր պաշարների սպառումը։
Հանքշահագործող «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։
Լրահոս
0