00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավթած հողեր, գերիներ, նորանոր պահանջներ. Գարեգին 2–րդը աշխարհին կոչ արեց զսպել Ադրբեջանին

© SputnikԳարեգին Բ
Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2024
Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ արեց միջազգային հանրությանը փրկել Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացումից։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային հանրությունը պետք է ազդեցիկ միջոցներ գործադրի` զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները։ Այս մասին սրբալույս Մյուռոնի օրհնության կարգից հետո ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
Հայտնել ենք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում այսօր կայացավ Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը, որին մասնակցում են բազմաթիվ ներկա ու նախկին պաշտոնյաներ, արվեստագետներ, գործարարներ ու հասարակ քաղաքացիներ։
Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով` ով օծվի մյուռոնով, պետք է երկյուղի Աստծուց և լինի անվախ` թշնամուց։
«Մեր հայրերի այս պատգամն ուղեկցել է մեր ժողովրդին պատմության ողջ ընթացքում։ Մյուռոնը հայության երակներում հոսող արյուն է դարձել, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին` արիությամբ դիմագրավել փորձություններին, ինչպես նաև մերօրյա մարտահրավերներին։ Աշխարհն այսօր կրկին փոթորկված է հակամարտություններով և հակադարձումներով, որոնք խաթարում են ներդաշնակությունն ընտանեկան կյանքում, մարդկային հարաբերություններում և հասարակության մեջ սերմանում թշնամանք ու անհանդուրժողականություն, հրահրում պատերազմ, սփռում ավեր ու արհավիրքներ։ Մեր երկիրն ու ժողովուրդը նույնպես գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների և հնարավոր աղետալի կորուստների առջև»,– նշեց Գարեգին Երկրորդը։
Նա առիթից օգտվելով` դիմեց միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին, որպեսզի ազդեցիկ միջոցներ գործադրվեն` զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները։ Նա նաև կոչ արեց, որպեսզի քայլեր ձեռնարկվեն Հայաստանից զավթված տարածքների, գերեվարված անձանց վերադարձի, բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Գարեգին Երկրորդը շեշտեց` միջազգային հանրությունը պետք է նաև աջակցի, որպեսզի ոչնչացումից ու յուրացումից հնարավոր լինի փրկել Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները, իսկ վաղը` սեպտեմբերի 29-ին, տեղի է ունենալու Մայր տաճարի վերաօծումը` Սուրբ սեղանի օրհնման և Սուրբ պատարագի արարողությունները։
Լրահոս
0