https://arm.sputniknews.ru/20240927/hajvoc-mjurvonvov-katarvel-e-majr-tatshari-navakatiqy-veraotsumy-81166913.html
Հայոց մյուռոնով կատարվել է Մայր տաճարի Նավակատիքը` վերաօծումը
Հայոց մյուռոնով կատարվել է Մայր տաճարի Նավակատիքը` վերաօծումը
Sputnik Արմենիա
Կիրակի օրը` սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա Սուրբ սեղանի օծումը, ինչպես նաև Սուրբ պատարագ կմատուցվի։ 27.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-27T22:50+0400
2024-09-27T22:50+0400
2024-09-27T22:50+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
վերաօծում
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80738707_0:84:1600:984_1920x0_80_0_0_98a10540775aab0e959b370cf1adcb1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Էջմիածնում կատարվել է Մայր տաճարի Նավակատիքը` հայոց հինավուրց սրբալույս մյուռոնով վերաօծումը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։Արարողությունը կատարվել է այս երեկո։Շաբաթ օրը կատարվելու է Մյուռոնօրհնեքը, իսկ կիրակի` Սուրբ սեղանի օծումը, այդ օրը նաև Սուրբ պատարագ կմատուցվի։Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը։Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Վահագն Խաչատուրյանը կիրակի օրը ներկա է լինելու Մայր տաճարում կատարվելիք արարողությանը։Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը հրավեր ստացել է, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով Կանադայում է լինելու։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ այցը չեղարկվել է։ Սեպտեմբերի 27-ին Սիմոնյանի խոսնակը` Մովսես Հարությունյանը, լրատվամիջոցներին ասել է, որ առայժմ հստակ որոշում չկա ԱԺ նախագահի մասնակցության հարցի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/11/80738707_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5ca2231169583e6000c425b217fc9641.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, վերաօծում, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
մայր աթոռ սուրբ էջմիածին, վերաօծում, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Հայոց մյուռոնով կատարվել է Մայր տաճարի Նավակատիքը` վերաօծումը
Կիրակի օրը` սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա Սուրբ սեղանի օծումը, ինչպես նաև Սուրբ պատարագ կմատուցվի։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Էջմիածնում կատարվել է Մայր տաճարի Նավակատիքը` հայոց հինավուրց սրբալույս մյուռոնով վերաօծումը։ Այս մասին «
Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։
Արարողությունը կատարվել է այս երեկո։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը` հայ առաքելական սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հետ, իր հաղթական օծյալ սբ. աջով օրհնել, օծել և սրբագործել է հայոց Մայր տաճարը։ Այս սրբազնագույն պահին, երբ հեղվում էր հայոց Սրբալույս մյուռոնը Քրիստոսակերտ Մայր տաճարի համբուրելի պատերին՝ հաղթեց Աստված, հաղթեց և նրա ընտրյալ ու օծյալ հայրապետը հայոց»,– նշել է Հայր Ասողիկը:
Շաբաթ օրը կատարվելու է Մյուռոնօրհնեքը, իսկ կիրակի` Սուրբ սեղանի օծումը, այդ օրը նաև Սուրբ պատարագ կմատուցվի։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Վահագն Խաչատուրյանը կիրակի օրը ներկա է լինելու Մայր տաճարում կատարվելիք արարողությանը։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը հրավեր ստացել է, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով Կանադայում է լինելու։ Օրերս հայտնի դարձավ, որ այդ այցը չեղարկվել է։ Սեպտեմբերի 27-ին Սիմոնյանի խոսնակը` Մովսես Հարությունյանը, լրատվամիջոցներին ասել է, որ առայժմ հստակ որոշում չկա ԱԺ նախագահի մասնակցության հարցի վերաբերյալ։