00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հաստատվել է հետմահու դոնորների փոխպատվաստման օրգանների ցանկը. մանրամասներ

© Sputnik / Александр Полегенько / Անցնել մեդիապահոցՎիրահատարան
Վիրահատարան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2024
Բաժանորդագրվել
Ներկա դրությամբ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում, սակայն իշխանությունները շարունակում են աշխատել փոխպատվաստման համակարգի ստեղծման ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում հաստատվել է հետմահու դոնորներից փոխպատվաստման ենթակա օրգանների և հյուսվածքների ցանկը։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով. դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել մերժման մասին, նրա մահից հետո օրգանները կարող են հարազատների թույլտվությամբ հանվել: Սակայն գործնականում օրենքը սկսել է մասամբ կիրառվել միայն 2019 թվականից։
Մարտին խորհրդարանն ընդունեց օրենքի փոփոխությունները, որից հետո հաստատվեց հետմահու դոնորներից վերցնելու համար թույլատրված օրգանների ցանկը: Նոր դրույթների համաձայն՝ «ուղեղի մահվան» կամ «կենսաբանական մահվան» արձանագրումից հետո հնարավոր է հանել 11 տեսակի օրգաններ և հյուսվածքներ, այդ թվում՝ երիկամներ, լյարդ, սիրտ, թոքեր, ենթաստամոքսային գեղձ, ոսկրային և աճառային հյուսվածքներ, աչքի եղջերաթաղանթ, սրտի փականներ, անոթներ և մաշկային ծածկույթներ:
Կենդանի դոնորներից թույլատրվում է աչքի եղջերաթաղանթի և լյարդի հատվածի փոխպատվաստում:
ՀՀ–ում մեկ տարում եղջերաթաղանթի 150 փոխպատվաստում է իրականացվել. փոխնախարար
Նախարարությունից մանրամասնում են, որ օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու, մշակելու, կոնսերվացնելու, տեղափոխելու և փոխպատվաստելու գործընթացը կարող է իրականացվել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունների կողմից:
Օրգանների հանումը հնարավոր է միայն դոնորի համապարփակ բժշկական հետազոտություն անցկացնելուց և նրա պիտանիության մասին եզրակացություն ստանալուց հետո: Կենդանի դոնորի դեպքում պահանջվում է կամավոր գրավոր համաձայնություն, իսկ վիրահատությունից 15 օր առաջ նրան պետք է տեղեկացնեն հնարավոր ռիսկերի մասին:
Հետմահու դոնորներից հանված օրգանները ենթարկվում են հատուկ մշակման, այնուհետև փաթեթավորվում են փոխադրման տարաների մեջ (պահպանելով հատուկ ջերմաստիճանային ռեժիմը) և առաքվում մասնագիտացած բժշկական հաստատություններ:
Հայաստանում 400 քաղաքացի երիկամի փոխպատվաստման կարիք ունի. մանրամասներ նախարարությունից
Ներկա դրությամբ հետմահու դոնորներից օրգանների փոխպատվաստում Հայաստանում չի իրականացվում, սակայն իշխանությունները շարունակում են աշխատել փոխպատվաստման համակարգի ստեղծման և համապատասխան բժշկական մասնագետների պատրաստման ուղղությամբ:
Նշենք, որ փոխպատվաստման համակարգը ներառում է մի շարք միջոցառումներ, ընթացակարգեր և ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են դոնորներից (կենդանի կամ հետմահու) օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման գործընթացը ռեցիպիենտներին:
Լրահոս
0