https://arm.sputniknews.ru/20240927/sahmanazatman-hajvord-etapi-het-kapvats-vorvoshum-chka-mher-grigvorjan-81138716.html
Սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա. Մհեր Գրիգորյան
Սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա. Մհեր Գրիգորյան
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետի խոսքով` սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական գործընթաց է ու որևէ հակասություն կանոնակարգի մեջ չկա։ 27.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-27T10:12+0400
2024-09-27T10:12+0400
2024-09-27T10:22+0400
սահմանադրական դատարան
մհեր գրիգորյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
սահմանազատում
դեմարկացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54611161_0:73:701:467_1920x0_80_0_0_0b028dad2a8ace2126655c920f4872bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սահմանազատման գործընթացի հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա։ Այդ մասին Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նրա խոսքով` սահմանազատման գործընթացն ամբողջովին հրապարակային է` թե՛ իրավական մասը, թե՛ փաստացի կատարումը։ Այն բացարձակ օրինական գործընթաց է, ու որևէ հակասություն կանոնակարգի մեջ չկա։Այն հարցին, թե սահմանազատման գործընթացն իրականացվել է այն պայմաններում, որ թշնամու զինված ուժերը դեռևս շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում, Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման գործընթացի շուրջ պայմանավորվածության հիմնական նպատակն այն է, որ բոլոր նպանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան։Հիշեցնենք` երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1f/54611161_2:0:625:467_1920x0_80_0_0_5fe6ecfe24078fd49f144ea1edbb8d66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրական դատարան, մհեր գրիգորյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա
սահմանադրական դատարան, մհեր գրիգորյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա
Սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա. Մհեր Գրիգորյան
10:12 27.09.2024 (Թարմացված է: 10:22 27.09.2024) ՀՀ փոխվարչապետի խոսքով` սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական գործընթաց է ու որևէ հակասություն կանոնակարգի մեջ չկա։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սահմանազատման գործընթացի հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա։ Այդ մասին Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք պետք է կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերն ավարտենք»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` սահմանազատման գործընթացն ամբողջովին հրապարակային է` թե՛ իրավական մասը, թե՛ փաստացի կատարումը։ Այն բացարձակ օրինական գործընթաց է, ու որևէ հակասություն կանոնակարգի մեջ չկա։
Այն հարցին, թե սահմանազատման գործընթացն իրականացվել է այն պայմաններում, որ թշնամու զինված ուժերը դեռևս շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում, Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման գործընթացի շուրջ պայմանավորվածության հիմնական նպատակն այն է, որ բոլոր նպանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան։
Հիշեցնենք` երեկ
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։