00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը հաստատեց 2025 թ–ի պետբյուջեն. ՀՆԱ–ն կանխատեսվում է 11 տրլն 50 մլրդ դրամ

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ կառավարության շենքը
ՀՀ կառավարության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2024
Բաժանորդագրվել
Երկրի գլխավոր փաստաթղթի ներկայացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր, նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2025 թվականի պետական բյուջեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ բյուջեից լրացուցիչ 1 մլրդ 945 մլն դրամ կհատկացվի «Ինժեներեկան քաղաքի» կառուցման համար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով` 2025 թվականին ՀՆԱ–ն կանխատեսվում է 11 տրլն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5.6 տոկոս, ՀՆԱ–ի դեֆլյատորը` 3.5 տոկոս, միջին գնաճը` 3.5 տոկոս։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873 մլրդ դրամ, որոնցից հարկային եկամուտները` 2 տրլն 760 մլրդ դրամ։

«Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 482 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով` 733 մլրդ դրամ։ Ընդ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում են պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակում` տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար»,– ընդգծեց նախարարը։

Նա նշեց, որ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ–ում կհասնի 6.6 տոկոսի, պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի վերջում կկազմի 53.5 տոկոս։
Նախարար Հովհաննիսյանն ավելացրեց` ակնկալվում է, որ կապահովվի հարկեր–ՀՆԱ հարաբերակցության բարելավում 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 0.1 տոկոսային կետով` հասնելով կառավարության ծրագրով սահմանված թիրախային 25 տոկոոսին։
ՀՀ-ն կրկին փակել է բյուջեն պրոֆիցիտով. ԵՏՀ երկրների տվյալները 2024-ի 1-ին կիսամյակի համար
Հովհաննիսյանի խոսքով` 2025 թվականի պետական բյուջեի նախագծում իրականացվել են լավարկումներ և առաջին հերթին դա վերաբերում է կապիտալ ծախսերի` հաջորդ տարիներ տեղափոխմանը։
«Այսպիսով, ՀՀ կառավարությանը թույլատրվում է 2025 թվականի պետական բյուջեի փաստացի ձևավորված ազատ միջոցների հաշվին ֆինանսավորել 2024 թվականին ստանձված, սակայն չիրականացված պայմանագրային պարտավորությունները։ Հաջորդ կետը վերաբերում է բազմամյա պարտավորություններին, որոնք եթե ունեն հստակ սահմանված վերջնաժամկետ, դրանք ևս կիրականացվեն 2025 թվականին»,– ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ նրա, 2025–27 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանվում են մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները։ Այս նորամուծությամբ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի 2 տարվա միջնաժամկետ վերանայված ծախսային շրջանակը։
ՀՀ պետական բյուջեի ծախսերը 20.4 %–ով աճել են. ֆիննախ
Ի դեպ, երկրի գլխավոր փաստաթղթի ներկայացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր, նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Լրահոս
0