00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիպրոսը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, Երևանը կողմ է Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը

© Photo : official site of MoD of RAՀայաստանի ու Կիպրոսի պաշտպանության նախարարները
Հայաստանի ու Կիպրոսի պաշտպանության նախարարները - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Բաժանորդագրվել
Պապիկյանն ու Վասիլիսը բանակցություններ են վարել Երևանում կայացած հանդիպման շրջանակում, խոսել Մերձավոր Արևելքի, համատեղ զորավարժությունների և մի շարք այլ հարցերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
Հայտնել էինք, որ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
Նրա խոսքով` պետք է ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը, ինչպես նաև ռազմակրթական ոլորտի համագործակցությունը։
© Photo : official site of MoD of RAՎասիլիս Պալմաս
Министр обороны Кипра Василис Пальмас на совместном заявлении с армянским коллегой (25 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Վասիլիս Պալմաս
Կիպրոսի ՊՆ ղեկավարն ասաց, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը ներառում է միջոցառումների լայն շրջանակ, այդ թվում` համատեղ զորավարժություններ, զինվորականների փոխայցելություններ և պաշտպանական գնումներ:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` Պալմասը շեշտեց` այդ երկիրը փորձում է ապօրինի ներգաղթն օգտագործել որպես Կիպրոսի վրա ճնշման գործիք։ Նրա խոսքով` վերջին տարիներին Թուրքիան ռևիզիոնիստական արտաքին քաղաքականություն է վարում և հարձակվողական հռետորաբանություն ունի` փաստացի սպառնալով Կիպրոսի և ողջ Արևելյան Միջերկրական ծովի կայունությանն ու անվտանգությանը:
© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյան
Министр обороны РА Сурен Папикян на совместном заявлении с кипрским коллегой (25 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։
«Չէինք կարող չանդրադառնալ Կիպրոսի անմիջական հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Կիսվեցինք մեր գնահատականներով և մտահոգություններով»,– նշեց Պապիկյանը։
Շեշտեց` բաց և անկեղծ քննարկումներ են ունեցել անվտանգային հարցերի շուրջ։ Այսօրվա բանակցությունների ուշադրության կենտրոնում էր նաև Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումները և իրավիճակը: Պապիկյանը վստահեցրեց` Երևանը կողմ է Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերում ամրագրված հանրահայտ սկզբունքները։
ՀՀ ՊՆ ղեկավարը նշեց, որ այսօրվա քննարկումների առանցքում եղել է նաև պաշտպանական համագործակցությունը, այդ թվում` եռակողմ ձևաչափով` Հունաստանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը Երևանում խորհրդակցություններ են անցկացրել պաշտպանության ոլորտում ՝ ստորագրելով հաջորդ տարվա ռազմական համագործակցության ծրագիրը։
Լրահոս
0