https://arm.sputniknews.ru/20231218/pnum-stvoragrel-en-hajastan-hunastan-kiprvos-razmakan-hamagvortsakcutjan-2024-ti-tsragrery-70202072.html
ՊՆ–ում ստորագրել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թ–ի ծրագրերը
ՊՆ–ում ստորագրել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թ–ի ծրագրերը
Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը։ 18.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-18T19:29+0400
2023-12-18T19:29+0400
2023-12-18T19:39+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան
հունաստան
կիպրոս
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/12/70201626_0:67:1280:787_1920x0_80_0_0_b066ce3fef061dd8dc1c25f97e4be75b.jpg
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր` դեկտեմբերի 18-ին, տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը,նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը։Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրեր առաջ Հունաստանում էր։ Այցի շրջանակում Պապիկյանը հանդիպել էր իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։ՀՀ պաշտպանության նախարարն այցելել էր նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։Մինչ այդ` դեկտեմբերի 12–ին էլ, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսում էր, Կիպրոսի գործընկերոջ` Միխալիս Յորղալասի հետ նա քննարկել էր պաշտպանական բնագավառում հայ–կիպրական համագործակցության մի շարք հարցեր։
հունաստան
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/12/70201626_72:0:1209:853_1920x0_80_0_0_8a4c96d7b08930fed714aad0e375464f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, հունաստան, կիպրոս, ծրագիր
հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, հունաստան, կիպրոս, ծրագիր
ՊՆ–ում ստորագրել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թ–ի ծրագրերը
19:29 18.12.2023 (Թարմացված է: 19:39 18.12.2023) ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը։
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր` դեկտեմբերի 18-ին, տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը,նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրեր առաջ
Հունաստանում էր։ Այցի շրջանակում Պապիկյանը հանդիպել էր իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել էր նաև
Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։
Մինչ այդ` դեկտեմբերի 12–ին էլ, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսում էր, Կիպրոսի գործընկերոջ`
Միխալիս Յորղալասի հետ նա քննարկել էր պաշտպանական բնագավառում հայ–կիպրական համագործակցության մի շարք հարցեր։