00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ռուսաստանի հնագետները Երևանում երկաթե դարի եզակի դամբարան են հայտնաբերել

Բաժանորդագրվել
Կարմիր բլուրում պեղվել է ավելի քան 300 դամբարան, սակայն այսպես կոչված կրոմլեխ ունեցող դամբարան այստեղ առաջին անգամ է հայտնաբերվում։
Երևանում` Կարմիր բլուր հուշարձանի տարածքում, հնագետները վաղ երկաթի դարի դամբարան են պեղել։ Հիմա այստեղ աշխատում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի և պետական Էրմիտաժի համատեղ հնագիտական արշավախումբը:
Արշավախմբի ղեկավարներից մեկը` հնագետ-ուրարտագետ Միքայել Բադալյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ գտածոն ինքնին եզակի է, քանի որ այս տեսակի դամբարանը նոր երևույթ է Կարմիր բլուրի համար։
«Թաղումներն այսպես կոչված կրոմլեխ ունեն` բաղկացած ուղղահայաց տեղադրված սալերից, որոնք «մոգական շրջան» են կազմում։ Բուն դամբարանը ծածկված է քարե սալերով։ Այդ կառույցի վերևում քարե պատյան է եղել»,-ասաց նա։
Նրա խոսքով` դամբարանը կարելի է թվագրել բրոնզե դարի վերջ-վաղ երկաթի դարի սկզբով` մ.թ.ա. 12-9-րդ դարերով։ Այնտեղ հայտնաբերել են կեռ դանակ, նիզակի բրոնզե սայր, գոտի, սափոր: Հայտնաբերվել է նաև մարդու աճյուն։
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում. ինչպես են հին դարերում բազալտե բլոկները տեղափոխել
Մարդաբան Հասմիկ Սիմոնյանը կարծում է, որ այստեղ տղամարդ է թաղված։ Այդ մասին են վկայում ոչ միայն ոսկորները, այլև թաղվածի դիրքը։ Վաղ երկաթի դարում դա որոշակի նշանակություն է ունեցել։
«Տեսնում ենք, որ մարդուն աջ կողքի վրա են թաղել։ Դա նշանակում է, որ այստեղ տղամարդ է թաղված։ Այդ մասին են վկայում նաև ոսկորները»,- ասաց նա։
Անսպասելի բացահայտում. Շիրակում ուրարտական ժամանակների մոնումենտալ տաճար է հայտնաբերվել
Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլյա Մարչենկոն նույնպես պնդում է, որ թաղումը վաղ երկաթի դարի է։
«Հարևան դամբարանները մենք անցյալ տարի ենք ուսումնասիրել, և այնտեղ երկաթից իրեր կային։ Անցյալ տարի գերեզման էինք ուսումնասիրում, որտեղ կին էր թաղված` զարդերով: Դա հիմք է տալիս կարծելու, որ սա վաղ երկաթի դարաշրջանի դամբարան է»,,-ասաց Մարչենկոն։
Նա նշեց, որ վերջին գտածոն մեծ փոս է, որում տուֆից սալեր են տեղադրված եղել։ Այդ ամբողջ կառույցը ծածկված է եղել սալաքարերից և կավից սարքված «պատյանով»:
Գիտնականները պնդում են, որ այս գտածոն նոր էջ կբացի Կարմիր բլուրի պատմության և նշված դարաշրջանի թաղման ծեսի ուսումնասիրության գործում։
40 հազար տարի մեզնից առաջ․ Սիսիանի մոտ գտնվող քարայրից գտնվել է ոսկորից ասեղ ու ոչ միայն
Լրահոս
0