00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անսպասելի բացահայտում. Շիրակում ուրարտական ժամանակների մոնումենտալ տաճար է հայտնաբերվել

© Sputnik / Aram NersesyanՋրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում
Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2024
Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում
Բաժանորդագրվել
Շիրակի մարզում շաբաթներ առաջ մեկնարկած պեղումները հետաքրքիր շերտեր բացահայտեցին՝ նորահայտ հուշարձանի տեսքով։ Ուշ ուրարտական ժամանակաշրջանում կառուցված «սուսի» տեսակի (ուղղանկյուն հատակագծով փոքր տաճար Վանի թագավորությունում) տաճարն արդեն միջնադարում վերաօգտագործվել է որպես աղոթատեղի։
© Sputnik / Aram NersesyanՋրաձորի նորահայտ տաճարը
Раскопки урартского храма на вершине Джрадзорского холма  - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Ջրաձորի նորահայտ տաճարը
Ջրաձորի ամրոցակիր բլրի գագաթին՝ ավելի քան 1800 մետր բարձրության վրա, հողի հաստ շերտի տակ հնագետները մոնումենտալ, քառանկյուն, տուֆաշեն շինություն են հայտնաբերել։ Հնագիտական նախնական վարկածով` ուրարտական ժամանակների տաճար է։

Ջրաձորի ամրոցը՝ ռազմավարական կարևոր հենակետ

Ջրաձորի ամրոցի կարճատև պեղումները խորհրդային ժամանակներում՝ 1980-ականներին, արվել էին` պայմանավորված պատահաբար բացված բրոնզեդարյան շերտով և անտիկ կարասային թաղումներով, սակայն դրանք չէին շարունակվել։ Արշավախմբի ներկայիս ղեկավար Բեն Վարդանյանի խոսքով՝ տարածքի սիստեմատիկ պեղումները սկսվեցին 2016 թվականից։ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը հենց առաջին տարում պեղեց ամրոցի հյուսիսային լանջի պարսպի ստորին հատվածները։
Այդ ժամանակ էլ բացահայտվեց ամրոցի կարևորությունը։ Պարսպի տակ հայտնաբերվեցին ուրարտական զենքերի մնացորդներ, խեցանոթների կոտրված բեկորներ և այլն։ Պեղող հնագետներին գտածոները հիմք տվեցին եզրակացնելու, որ գործ ունեն ուրարտական հարձակման, ամրոցի գրավման և վերաօգտագործման հետ (ամրոցը դեռ նախաուրարտական ժամանակներում է հիմնադրվել)։ Արդեն հաջորդ տարվա պեղումների ժամանակ բացահայտվեց նաև նախաուրարտական՝ երկաթեդարյան շերտը՝ մ․թ․ա 8-9-րդ դարեր։ Յուրաքանչյուր տարվա պեղումները հարստացնում ու ավելացնում էին Ջրաձորի ամրոցի հնագիտական շերտերը։
© Sputnik / Aram NersesyanՋրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում
Руководитель экспедиции Бен Варданян на раскопках урартского храма на вершине Джрадзорского холма  - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում
Այսպիսով, ի՞նչ է հիմա հայտնի․ առաջին անգամ բլուրը բնակեցվել է վաղ բրոնզե դարաշրջանում՝ Կուր-Արաքսյան ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ): Այնուհետև բլուրը վերաբնակեցվել է ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանում․ հյուսիսային լանջի պեղումների արդյունքում հայտնաբերվել են կավե օջախ, ուղիղ կանգնեցված մենհիր (ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկայական քար, պաշտամունքային կոթող)։ Ըստ հնագետի՝ սա նշանակում է, որ ամրոցն ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանում ծառայել է և՛ որպես սրբավայր, և՛ որպես կարևոր բնակավայր։
«Այս տարածաշրջանում մ.թ.ա. 15-13-րդ դարերին վերաբերող այլ ուշ բրոնզեդարյան հուշարձան դեռևս չունենք»,- հավելում է հնագետը։
© Sputnik / Aram NersesyanԲեն Վարդանյանը
Руководитель экспедиции Бен Варданян на раскопках урартского храма на вершине Джрадзорского холма  - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Բեն Վարդանյանը
Ամրոցի վերաբնակեցման հաջորդ փուլն արդեն վերաբերում է երկաթի դարաշրջանին՝ մ․թ․ա․ 12-րդ դարից մինչև 8-րդ դարեր։
Նախաուրարտական բնակեցումներին հաջորդում է արդեն ուրարտական շրջանը։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակում՝ մինչև Ուրարտական պետության անկումը, ամրոցը եղել է կրկին բնակեցված և ծառայել է որպես տարածաշրջանի կարևոր ռազմավարական ու տնտեսական հանգուցակետ։
«Ի տարբերություն Աշոցքի և Շիրակի այլ ամրոցների, որոնք 1-2 մշակութային շերտ ունեն, Ջրաձորի ամրոցում մենք տեսնում ենք կառուցապատման շարունակականություն, հին Հայաստանի պատմության շերտագրական ամբողջ շղթան այստեղ կա, որն ավարտվում է ուրարտական ներկայությամբ»,- նշում է արշավախմբի անդամ, հնագետ Լևոն Մկրտչյանը։
© Sputnik / Aram NersesyanԼևոն Մկրտչյանը
Участник экспедиции, археолог Левон Мкртчян на раскопках урартского храма на вершине Джрадзорского холма  - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Լևոն Մկրտչյանը
Հնագետն ուշադրություն է հրավիրում ամրոցի աշխարհագրական դիրքին, ինչի շնորհիվ էլ բոլոր ժամանակներում այն գերիշխող ու կարևոր է եղել։
«Ամրոցի դիրքը շատ հետաքրքիր է․ մի կողմից Ախուրյան գետի կիրճն է, մյուս կողմից՝ Հողմիկ գետի կիրճը, որոնք ամրոցին հաղորդում են անմատչելիություն և բացում ճանապարհներ դեպի հյուսիս՝ Աշոցք ու դեպի արևմուտք՝ Արդահան, Տայք և այլն, նաև դեպի հարավ՝ Շիրակի դաշտ»,- նշում է հնագետը։
© Photo : provided by Levon MkrtchyanՋրաձորի նորահայտ հուշարձանը դեռ չպեղված վիճակում
Вершина Джрадзорского холма до раскопок - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Ջրաձորի նորահայտ հուշարձանը դեռ չպեղված վիճակում
Հետաքրքիր է, որ կարևոր ռազմավարական նշանակությունն ինչ-որ առումով այս ամրոցն անգամ 20-րդ դարի կեսերին է պահպանել։ Խորհրդային Միության ժամանակ այստեղ զորավարժություններ են անցկացվել, խրամատներ են փորվել, որոշակի կառուցապատում է արվել, ինչի հետևանքով նաև հուշարձանը որոշ խաթարումներ է ունեցել։

Էրիախի երկրի տաճարը

Այն, որ ամրոցակիր բլրի գագաթին ուրարտական տաճար կա, որևէ կերպ տեսանելի չէր։ Այս տարի արշավախմբի ղեկավար Բեն Վարդանյանն ու հնագետ Լևոն Մկրտչյանը որոշեցին բլրի գագաթին պեղումներ սկսել։ Հնագիտական ներքին ձայնն ասում էր՝ մի բան կա։ Ու հայտնաբերվեց քառակուսի շինությունը։ Հնագետների նախնական կարծիքով՝ ուշ ուրարտական ժամանակաշրջանում է կառուցվել, իսկ արդեն միջնադարում վերաօգտագործվել է որպես աղոթատեղի, ինչը ևս տարածաշրջանին բնորոշ մշակութային ժառանգորդության դրսևորումներից է։ Հնագետները հիշեցնում են՝ խաչքարացված վիշապաքարեր էլ ունենք տարբեր վայրերում։
© Sputnik / Aram NersesyanՋրաձորի նորահայտ ուրարտական հուշարձանը
Раскопки урартского храма на вершине Джрадзорского холма  - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Ջրաձորի նորահայտ ուրարտական հուշարձանը
Ինչպիսի տաճար է սա․ կրկին նախնական վարկածով՝ գործ ունենք «սուսի» կոչվող տաճարի հետ։ Ասում են՝ տարածաշրջանի համար սա հայտնագործություն-գյուտ է։
«Սա մոնումենտալ շենք է՝ ժայռային հիմքով, միայն պատի հաստությունը մոտ 2 մետր է։ Ամեն հասարակություն չէ, որ իրեն թույլ կտար նման բան, նշանակում է՝ գործ ունենք կենտրոնաձիգ պետության կառուցապատման հետ»,- շեշտում հնագետ Լևոն Մկրտչյանը։
Այս պեղումնաշրջանն արդեն ավարտվել է, ներսույթը դեռևս պեղված չէ, իսկ դա, ըստ հնագետների, առանձին թեմա է։ Հույս ունեն հաջորդ տարի շարունակել։ Սպասելիքները մեծ են՝ գտնել ուրարտական կոթողային նմուշներ, արձանագրություններ, ծիսական առարկաներ և այլն։ Սպասելիքները մի բան են, բայց հնագիտությունը միշտ անակնկալներ էլ է մատուցում։ Վստահ են մի հարցում՝ Ջրաձորի ամրոցը դեռ շատ բան ունի պատմելու։
© Sputnik / Aram Nersesyan

Ջրաձորի նորահայտ հուշարձանի տարածքը

Ջրաձորի նորահայտ հուշարձանի տարածքը - Sputnik Արմենիա
1/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանի տարածքը

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաձորի նորահայտ հուշարձանը վերևից

Ջրաձորի նորահայտ հուշարձանը վերևից - Sputnik Արմենիա
2/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանը վերևից

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում - Sputnik Արմենիա
3/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

© Sputnik / Aram Nersesyan

Պեղումներ Ջրաձորի նորահայտ հուշարձանում

Պեղումներ Ջրաձորի նորահայտ հուշարձանում  - Sputnik Արմենիա
4/9

Պեղումներ Ջրաձորի նորահայտ հուշարձանում

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում - Sputnik Արմենիա
5/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

© Sputnik / Aram Nersesyan

Կամավորները հնագետների կողքին են

Կամավորները հնագետների կողքին են - Sputnik Արմենիա
6/9

Կամավորները հնագետների կողքին են

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում - Sputnik Արմենիա
7/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաձորի նորահայտ հուշարձանը

Ջրաձորի նորահայտ հուշարձանը - Sputnik Արմենիա
8/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանը

© Sputnik / Aram Nersesyan

Ջրաձորի նորահայտ ուրարտական հուշարձանը

Ջրաձորի նորահայտ ուրարտական հուշարձանը - Sputnik Արմենիա
9/9

Ջրաձորի նորահայտ ուրարտական հուշարձանը

1/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանի տարածքը

2/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանը վերևից

3/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

4/9

Պեղումներ Ջրաձորի նորահայտ հուշարձանում

5/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

6/9

Կամավորները հնագետների կողքին են

7/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանում հնագիտական արշավախումբն աշխատանքներ է տանում

8/9

Ջրաձորի նորահայտ հուշարձանը

9/9

Ջրաձորի նորահայտ ուրարտական հուշարձանը

Լրահոս
0