00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղ ավելի շուտ կկառուցվի ատոմակայանը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Լուսնի վրա

© Sputnik / Aram NersesyanՄեծամորի ատոմակայան
Մեծամորի ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2024
Մեծամորի ատոմակայան
Բաժանորդագրվել
Երևի գիտեք, որ 2036 թվականին Մեծամորի ատոմակայանը, որի շահագործման ժամկետը անընդհատ երկարաձգվել է, ի վերջո պիտի փակվի։ Իհարկե, շատերը հանգստացնում են՝ դեռ լիքը ժամանակ կա, կհասցնենք նորը կառուցել։ Բայց ընդդիմախոսներն էլ իրենց փաստարկն ունեն՝ տեսե՛ք, թե ինչ է կատարվում «Հյուսիս-հարավ» ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու հետ։ Վաղուց արդեն պիտի մեքենաներն արագ սլանային ժամանակակից ճանապարհով Իրանից մինչև Վրաստան, այնինչ, շինարարական աշխատանքները տևում են 10 տարուց ավելի, ծախսվել է ավելի քան 300 միլիոն դոլար, իսկ վերջը չի երևում ու չի երևում։ Արդյոք նույն պատմությունը չի՞ կրկնվի նոր ատոմակայանի դեպքում։
Առաջ, երբ մարդիկ կատակում էին՝ Լուսնի վրա ավելի շուտ ատոմակայան կկառուցվի, քան մեզ մոտ, իշխանությունները զայրանում էին՝ կույր պետք է լինել չնկատելու համար, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարում կառավարությունը՝ նոր ատոմակայանն օր առաջ կառուցելու համար։ Սակայն այժմ արդեն որոշ փորձագետներ են սկսել կասկածներ հայտնել՝ իսկ արդյոք 2036 թվականին մենք առանց հոսանքի չե՞նք մնա՝ ախր մինչև հիմա նույնիսկ չենք էլ ընտրել այն մի քանի տասնյակ բարձրակարգ մասնագետներին, որոնք կքննարկեն սկզբունքային հարցերը՝ ո՞ր երկրին ենք վստահում նոր ատոմակայանի կառուցումը, ի՞նչ տեսակի կայան ենք ուզում, ի՞նչ հզորություն պետք է այն ունենա, որտե՞ղ է կառուցվելու, ո՞վ է մատակարարելու միջուկային վառելիքը և այլն։
Այնինչ, Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հեռանկարը տարեցտարի ավելի ու ավելի իրական է դառնում։ Դեռ երկու տարի առաջ ՆԱՍԱ-ի մասնագետները հայտարարեցին, որ մտադիր են միջուկային ռեակտոր ստեղծել Լուսնի վրա, և հանձնարարել են երեք խոշոր ընկերությունների մշակել 40 կիլովատտ հզորությամբ միջուկային կայան, որը մեր բնական արբանյակի վրա կաշխատի 10 տարի շարունակ։ Նկատեք` նախատեսվում էր այդ ատոմակայանը կառուցել մինչև 2030 թվականը։ Դժվար թե Հայաստանում գտնվի գեթ մեկը, որը վստահ լինի, թե մենք էլ այդ ժամանակ նոր ատոմակայան կունենանք։
Հանուն ճշմարտության փաստենք, որ ամերիկացիներն էլ բոլորովին ոչ միշտ են կատարում իրենց խոստումները։ Երևի հիշում եք, թե ինչպես էր Իլոն Մասկը դեռ 2020 թվականին հայտարարում՝ չորս տարուց Starship-ը կթռչի Մարս։ 24 թվականի սեպտեմբերն է՝ Մարսի վրա վայրէջք կատարելու մասին, կարծես թե, խոսք չկա։ Ստիպված պիտի սպասենք 2050 թվականին, որ տեսնենք՝ արդյոք կիրականանա՞ ամերիկացի միլիարդատիրոջ մյուս՝ շատ ավելի պատկառելի ծրագիրը, ըստ որի, այդ ժամանակ Կարմիր մոլորակի վրա կբնակվի 1 միլիոն մարդ։ Ի դեպ, 2050-ի հետ կապված մենք՝ հայաստանցիներս, շատ ավելի կոնկրետ սպասելիքներ ունենք, քանզի այդ նույն 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմը սկսելուց ընդամենը մի քանի օր առաջ, մեր վարչապետը ներկայացրեց Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվականը՝ 5 միլիոն բնակչություն, 1,5 միլիոն աշխատատեղ, մոտ 1 միլիոն դրամ միջին աշխատավարձ, առնվազն երեք հայաստանյան համալսարան՝ աշխարհի 200 առաջատար բուհերի ցանկում, մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակ և այլն…
Բայց վերադառնանք լուսնային ատոմակայաններին։ Իհարկե, ոչ միայն ամերիկացիներն են առաջ տանում այդ գաղափարը։ Անցած տարի, օրինակ, շատ զարմացա, երբ բրիտանական լրատվամիջոցներից մեկում կարդացի, մեջբերեմ. «UKSA բրիտանական տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ աջակցում է Լուսնի վրա ատոմակայան կառուցելու Rolls-Royce ընկերության ծրագրին։ Զարմացա, որովհետև, նախ, տեղյակ չէի, որ Լոնդոնն էլ տիեզերական շատ հավակնոտ ծրագրեր ունի, և երկրորդ՝ երբեք չէի լսել, որ Rolls-Royce-ը նաև ատոմակայաններ է կառուցում։
Շատ ավելի տրամաբանական է հնչում «Times of India» պարբերականի օրերս տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը պայմանավորվել են ատոմակայան կառուցել Լուսնի վրա։ Այս երեք երկրներն էլ ոչ միայն կոնկրետ հետաքրքրություն են ցուցաբերում Լուսնի նկատմամբ, այլև վերջին տարիներին ավելի ու ավելի են սերտացնում համագործակցությունը բազմաբևեռ աշխարհի ձևավորման հարցում։ Ըստ Նյու Դելիում լույս տեսնող թերթի՝ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են օգտագործել ատոմակայանի էներգիան Լուսնի վրա կառուցվելիք բազան էլեկտրականությամբ ապահովելու համար, իսկ Հնդկաստանը միացել է նախագծին այն պարզ պատճառով, որ նախատեսում է 2040 թվականին տիեզերագնացներ հասցնել այնտեղ՝ մշտապես գործող բազա ստեղծելու համար։
Մասնագետները փաստում են՝ Լուսնի վրա ատոմակայան կառուցելու գաղափարը միանգամայն իրագործելի է, բայց կապված է մի շարք բարդությունների հետ, մանավանդ որ Ռուսաստանն արդեն ակնարկել է՝ կայանը կառուցվելու է, այսպես ասած, հեռավար եղանակով, այսինքն, դրա հավաքման և գործարկման գործընթացներն իրականացվելու են Երկրից։ Մեզ էլ ամենից շատ մի հարց է հետաքրքրում՝ որտե՞ղ ավելի արագ կկառուցվի ատոմակայանը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Լուսնի վրա։
Լրահոս
0