00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելական օդուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. տեսանյութ

Բաժանորդագրվել
Համացանցում հրապարակվել են Իսրայելի առավոտյան հարձակման կադրերը։
Իսրայելական օդուժը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածին։ Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ–ները, այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի` ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Դանիել Հագարին։
«Իսրայելական օդուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային թիրախներին, քանի որ պարզել է, որ «Հզբոլլահը» հարձակում է նախապատրաստում»,– ասել է նա։
Հագարին նշելէ, որ «Հզբոլլահը» քսան տարվա ընթացքում զենք է կուտակել Լիբանանի հարավում և սովորական հրթիռներ, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր տեղակայել տներում:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ շուտով հարվածներ կհասցվեն թիրախներին։ Նա այն լիբանանցիներին, որոնց տներում զենք է պահվել, կոչ է արել անհապաղ տարհանվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին Բեյրութի հարավային արվարձանում պայթյուններ են տեղի ունեցել: Զգալի վնասներ են կրել մի քանի բազմահարկ բնակելի շենքեր։ Իսրայելի բանակի «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածի թիրախը եղել է «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատարը: «Հզբոլլահն» ավելի ուշ հաստատել է, որ հարձակման հետևանքով սպանվել է շարժման հատուկ գործողությունների հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Իսրայելի նախագահը հերքել Է Թել Ավիվի մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթեցմանը
Լրահոս
0