00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանքից ազատված պաշտոնյային պետությունը միլիոններ է վճարում, դատն էլ ձգվում է տարիներ

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law bookМолоток судьи, архивное фото
Молоток судьи, архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2024
Բաժանորդագրվել
Փաստաբանները վստահեցնում են՝ դատական պրակտիկայում չկան աշխատանքային վեճերի քննության այնպիսի դեպքեր, որոնք կավարտվեն օրենքով սահմանված ժամկետում։ Տարիներ տևած դատավարության արդյունքում օրինական ուժի մեջ մտած ակտն էլ կարող է գործել 2 օր, փոխահատուցումն էլ` վճարվել կիսատ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik․ Պետությունը երբեմն ստիպված է լինում միլիոնավոր դրամներ վճարել պետական համակարգում աշխատանքից ազատված քաղաքացուն, եթե դատարանի վճռով հաստատվում է, որ նրան անհիմն են ազատել պաշտոնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Մանուշ Եսայանը` անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտման դեպքերով դատավարություններին։
«Եթե դատական ակտը հօգուտ աշխատողի է կայացվել, աշխատանքային օրենսդրությունը հարկադիր պարապուրդի վճարման պարտականությունը դրել է գործատուի վրա։ Գործատուն պետական կառույց է, թե մասնավոր՝ նշանակություն չունի»,– ասաց փաստաբանը։
Տարբերությունը թերևս այն է, որ եթե մասնավոր հիմնարկում աշխատողին փոխհատուցումը տրամադրվում է գործատուի գրպանից, ապա պետական համակարգի դեպքում` պետական բյուջեից, կամ, այլ կերպ ասած` պետական պաշտոնյայի սխալ որոշման համար վճարում է ՀՀ շարքային քաղաքացին` հարկատուն։
Ընդ որում, որքան երկար է տևում դատական գործընթացը, այնքան երկարում է աշխատանքից ապօրինի ազատաված քաղաքացու հարկադիր պարապուրդում գտնվելու ժամկետը, հետևաբար նաև ավելանում է փոխհատուցման ենթակա գումարի չափը։
Իսկ դատական գործընթացները, փաստաբանների խոսքով, կարող են տևել ամիսներ, նույնիսկ՝ տարիներ, չնայած, Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ աշխատանքային վեճերը պետք է քննվեն 3–ամսյա ժամկետում։
«Դոսյեներ» կան ՀՀ պաշտոնյաների ունեցվածքի մասով. Փաշինյանը կզոհաբերի՞ թիմակիցներին
«Բայց իրականում չունենք ձևավորված նման դատական պրակտիկա, որ աշխատանքային վեճերը քննվեն սահմանված ժամկետում»,-նշեց փաստաբան Մանուշ Եսայանը։
Պետական պաշտոններից ազատվելու դեպքերում գործերը քննում է Վարչական դատարանը` վարչական դատավարության օրենսգրքով, որտեղ այդ գործերի քննության ժամկետ ընդհանրապես սահմանված չէ։
Մանուշ Եսայանն իր աշխատանքային փորձի վրա հիմնվելով` հավաստիացնում է, որ նման գործերը տևում են առնվազն 2 տարի։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի` պաշտոնում վերակագնվելու հայցի դատաքննությունը, օրինակ, տևել է 4 տարի, ևս 1 տարի 4 ամիս` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանի որոշումը պարզաբանելու` ԴԱՀԿ–ի շինծու պահանջի հաշվին անհարկի ձգձգումների պատճառով։
Հիշեցնենք` Իգոր Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ՀՀ վարչապետի` 2019թ–ի հոկտեմբերի 10-ի որոշմամբ։
Պաշտոնանկ արված Սարգսյանը դիմել էր Վարչական դատարան` Փաշինյանի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու և իրեն նույն պաշտոնում վերականգնելու պահանջով։
Շուրջ 4 տարի տևած դատական գործընթացի արդյունքում դատարանի վերջնական վճռով պահանջը բավարարվել էր։ Դատարանը նաև որոշել էր պարտավորեցնել պետությանը Սարգսյանին վճարել փոխհատուցում` 2019թ–ի հոկտեմբերից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը` միջին աշխատավարձի չափով։
Դատավճիռն ուժի մեջ է մտել 2023թ–ի մայիսին, այսինքն` Սարգսյանին պետությունը պետք է վճարեր 43 ամսվա չվճարված աշխատավարձը (չհաշված պարգևավճարները, հավելավճարներն ու այլ վճարումները)։ Գումարի հստակ չափը դատարանի որոշման մեջ չի նշվում, փաստաբանն էլ մեզ հետ զրույցում, թերևս, չցանկացավ հրապարակել իր պաշտպանյալի անձնական տվյալը։ Սակայն, հաշվի առնելով, որ ՀՀ պետական հատվածում միջին աշխատավարձը այդ տարիներին կազմել է շուրջ 200 000 դրամ, կարող ենք ենթադրել, որ փոխհատուցումը 41 ամիսների համար 8.5 մլն դրամից պակաս չպիտի լինի։
Փաստաբան Մկրտիչ Դավթյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դատական գործընթացի անհարկի ձգձգված մնացած 1 տարի 4 ամսվա համար փոխհատուցում իր պաշտպանյալն այդպես էլ չի ստացել։ Ավելին` 2023թ–ի մայիսին ուժի մեջ մտած դատավճիռը ի կատար է ածվել միայն 2024–ի սեպտեմբերին։
Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Իգոր Սարգսյանը վարչապետի որոշմամբ վերականգնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2 օր անց հրապարակվեց վարչապետի մեկ այլ որոշում, որի համաձայն` Իգոր Սարգսյանը սեպտեմբերի 13-ին դարձյալ ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Նման անհարկի ձգձգումներից խուսափելու և պաշտոնյա–քաղաքացի տարբերակումը վերացնելու համար այսօր քննարկվում է աշխատանքային օրենսդրության պահանջների խախտման, հարկադիր պարապուրդի փոխհատուցման բոլոր գործերը տեղափոխել քաղաքացիական դատարանի վարույթ` անկախ դիմումատուի` մասնավոր թե պաշտոնատար անձ լինելու հանգամանքից։
Փաստաբան Մանուշ Եսայանն այս փոփոխությանը կողմ է, բայց մեկ վերապահումով. նրա համոզմամբ` անհրաժեշտ է սահմանել դատավորների կոնկրետ խումբ, ովքեր կզբաղվեն բացառապես այդ գործերով, որպեսզի հնարավոր լինի ապահովել գործի քննության ավարտը օրենքով սահմանված 3-ամսյա ժամկետում։ Դա, փաստաբանի համոզմամբ, կնպաստի թե՛ աշխատողի և թե՛ գործատուի շահերի պաշտպանությանը, քանի որ դատական գործընթացի ձգձգումներից երկուսն էլ, ըստ նրա, ֆինանսական ավելի մեծ կորուստ են կրում։
«Վստահաբար կարող եմ ասել, որ ես և իմ կոլեգաների 90 տոկոսը այսօր չունենք աշխատանքային վեճով քննված և ավարտված դատական գործ, որը քաղաքացիական դատարանում ավարտված լինի օրենքով նախատեսված 3-ամսյա ժամկետում»,– արձանագրում է փաստաբանը։
Մանուշ Եսայանի խոսքով՝ պետությունն այստեղ լուրջ անելիք ունի` բացահայտելու, թե ինչու դատարաններում չեն պահպանվում գործի քննության համար օրենքով սահմանված ժամկետները և մշակելու վերահսկողության գործուն մեխանիզմներ, ինչպես նաև` դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու միջոցներ։
Լրահոս
0