https://arm.sputniknews.ru/20240921/vardany-hajtni-basketbvolist-darnal-chhascrec-bajc-vogeshnchum-e-basketbvolajin-haghtanakneri-80887452.html
Վարդանը հայտնի բասկետբոլիստ դառնալ չհասցրեց, բայց ոգեշնչում է բասկետբոլային հաղթանակների
Վարդանը հայտնի բասկետբոլիստ դառնալ չհասցրեց, բայց ոգեշնչում է բասկետբոլային հաղթանակների
Sputnik Արմենիա
Հուշամրցաշարի բացումը սեպտեմբերի 21-ին է՝ Անկախության օրվա առիթով, իսկ սեպտեմբերի 26-ին արդեն մրցաշարի ամփոփումն ու մրցանակների հանձնումն է`որպես Վարդանի... 21.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-21T16:30+0400
2024-09-21T16:30+0400
2024-11-20T16:28+0400
բասկետբոլիստ
բասկետբոլ
քոբի բրայանտ
վարդան պետրոսյան
արցախ
զոհ
պատերազմ
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80888122_0:43:1600:943_1920x0_80_0_0_9fbc1716ec0ecdfeedec2faa4cba3a1a.jpg
Պետրոսյանների տան տարբեր անկյուններում Վարդանի, նրա անցած ճանապարհի, երազանքների ու նպատակների մասին հիշեցումներ են։ Հայրը ցույց է տալիս բակի պատին ամրացված բասկետբոլի զամբյուղը։ Ասում է՝ Վարդանին խոստացել էր ճիշտ չափերով «շիթ», խոստումն անգամ որդու զոհվելուց հետո կատարեց։ Տան առաստաղին էլ Վարդանի ձեռքի ափի հետքերն են։ Ասում են՝ տան շեմից բասկետբոլային թռիչք էր անում, հարվածում առաստաղին, հետո միայն առաջ գնում։44-օրյա պատերազմը սկսվելուց մեկ օր առաջ 20 տարեկան դարձած տղայի ուշք ու միտքը բասկետբոլն էր։Վարդանն ընդգրկվել էր երիտասարդական հավաքականում, բայց խաղալ չհասցրեց, զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Թալիշում։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է 2020–ի հոկտեմբերի 13-ին։«Ասաց՝ մեզ տանում են մի տեղ, որտեղ կապ չենք ունենալու։ Հենց ունենամ, կզանգեմ»,- հիշում է հայրը։Հոկտեմբերի 14–ի լույս 15-ի գիշերը Վարդանը վիրավորում է ստանում պարանոցի շրջանում և ձեռքից, բայց հոսպիտալ չի գնում։ Որդու կյանքի վերջին օրերի մասին պատառիկներ հավաքող հայրն իմացել է, որ Վարդանն ու 7 ընկերները զոհվելուց ժամեր առաջ դիրք են վերցրել։Տղաները որոշում են նահանջել․ նահանջի ճանապարհին խրամատ են մտնում, որտեղ էլ բոլորով զոհվում են ԱԹՍ-ի հարվածից։ Ե՞րբ է դա լինում․ ստույգ օրը չգիտեն․ Վարդանի մարմինը հոկտեմբերի 20-ին է հայտնաբերվել։2021թ․-ին հիմնադրվեց Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մանկապատանեկան հուշամրցաշարը։ Հայրն ասում է՝ որոշեցել են հենց երեխաների շրջանում մրցաշարն անցկացնել, որ փոքր տարիքից բասկետբոլի հանդեպ սերն ու հետաքրքրությունը սերմանեն։ Արդեն 3-րդ տարին է՝ հուշամրցաշարը միջազգային կարգավիճակ ունի․ մասնակից թիմեր կան նաև Վրաստանից և Իրանից։Ու՞մն էր մրցաշարի գաղափարը։ Հայրն ասում է՝ հենց իրենը՝ Վարդանինը։2020թ․ հունվարին հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանտը զոհվեց ուղղաթիռի վթարից․ այդ ժամանակ Վարդանը բանակում էր։Ավանդաբար հուշամրցաշարի բացումը սեպտեմբերի 21-ին է և նվիրվում է ՀՀ Անկախության օրվան, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին ամփոփվում են արդյունքներն ու հանձնում մրցանակները` որպես Վարդանի ծննդյան օրվա խորհրդանշական նվեր։«Վրան բարկանում էի, ասում էի՝ ե՞րբ ես մարդ դառնալու, ինձ օր ու ժամ ասա, մինչև դա կլռեմ։ Ասաց՝ դու հլը իմ անունը շատ տեղ ես կարդալու։ Հիմա հուշարձաններ կան՝ Վարդանի անունը ներքևում գրված, գրքեր կան, որոնցում Վարդանի անունն է։ Մրցաշարը կա, որի ժամանակ Վարդանի անունն է անընդհատ հնչում։ Որպես ծնող հպարտանում եմ, բայց չէի ուզի այսպես հպարտանալ»,- ասում է հայրը։Վարդանը հայտնի բասկետբոլիստ դառնալ չհասցրեց, բայց բասկետբոլի հանդեպ նրա սերը սպորտային նոր պատմությունների ու հաղթանակների ծնունդ տվեց․․․
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/14/80888122_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ebf8cf037eaf425050814760cfe1da11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
բասկետբոլիստ, բասկետբոլ, քոբի բրայանտ, վարդան պետրոսյան, արցախ, զոհ, պատերազմ, մրցաշար
բասկետբոլիստ, բասկետբոլ, քոբի բրայանտ, վարդան պետրոսյան, արցախ, զոհ, պատերազմ, մրցաշար
Վարդանը հայտնի բասկետբոլիստ դառնալ չհասցրեց, բայց ոգեշնչում է բասկետբոլային հաղթանակների
16:30 21.09.2024 (Թարմացված է: 16:28 20.11.2024) Հուշամրցաշարի բացումը սեպտեմբերի 21-ին է՝ Անկախության օրվա առիթով, իսկ սեպտեմբերի 26-ին արդեն մրցաշարի ամփոփումն ու մրցանակների հանձնումն է`որպես Վարդանի ծննդյան օրվա նվեր։
Պետրոսյանների տան տարբեր անկյուններում Վարդանի, նրա անցած ճանապարհի, երազանքների ու նպատակների մասին հիշեցումներ են։ Հայրը ցույց է տալիս բակի պատին ամրացված բասկետբոլի զամբյուղը։ Ասում է՝ Վարդանին խոստացել էր ճիշտ չափերով «շիթ», խոստումն անգամ որդու զոհվելուց հետո կատարեց։ Տան առաստաղին էլ Վարդանի ձեռքի ափի հետքերն են։ Ասում են՝ տան շեմից բասկետբոլային թռիչք էր անում, հարվածում առաստաղին, հետո միայն առաջ գնում։
44-օրյա պատերազմը սկսվելուց մեկ օր առաջ 20 տարեկան դարձած տղայի ուշք ու միտքը բասկետբոլն էր։
«Սլավոնական ընդունվեց՝ կիրառական մաթեմատիկայի բաժին, փորձեց սովորել, բայց իրենը չէր։ Սիրում էր կարդալ, զարգացած էր, բայց բոլորը չէ, որ պետք է գիտնական դառնան․ իրենը սպորտն էր՝ բասկետբոլը»,- ասում է հայրը՝ Արմեն Պետրոսյանը։
Վարդանն ընդգրկվել էր երիտասարդական հավաքականում, բայց խաղալ չհասցրեց, զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Թալիշում։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է 2020–ի հոկտեմբերի 13-ին։
«Ասաց՝ մեզ տանում են մի տեղ, որտեղ կապ չենք ունենալու։ Հենց ունենամ, կզանգեմ»,- հիշում է հայրը։
Հոկտեմբերի 14–ի լույս 15-ի գիշերը Վարդանը վիրավորում է ստանում պարանոցի շրջանում և ձեռքից, բայց հոսպիտալ չի գնում։ Որդու կյանքի վերջին օրերի մասին պատառիկներ հավաքող հայրն իմացել է, որ Վարդանն ու 7 ընկերները զոհվելուց ժամեր առաջ դիրք են վերցրել։
«Տղաներից երկուսը վիրավորվում են, 6 հոգով դիրք չես պահի։ Կապ են տալիս սպային, ասում են՝ եկեք, պահենք բարձունքը։ Սպան հրաժարվում է, ասում է՝ հրաման չկա»,- պատմում է Վարդանի հայրը։
Տղաները որոշում են նահանջել․ նահանջի ճանապարհին խրամատ են մտնում, որտեղ էլ բոլորով զոհվում են ԱԹՍ-ի հարվածից։ Ե՞րբ է դա լինում․ ստույգ օրը չգիտեն․ Վարդանի մարմինը հոկտեմբերի 20-ին է հայտնաբերվել։
2021թ․-ին հիմնադրվեց Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մանկապատանեկան հուշամրցաշարը։ Հայրն ասում է՝ որոշեցել են հենց երեխաների շրջանում մրցաշարն անցկացնել, որ փոքր տարիքից բասկետբոլի հանդեպ սերն ու հետաքրքրությունը սերմանեն։ Արդեն 3-րդ տարին է՝ հուշամրցաշարը միջազգային կարգավիճակ ունի․ մասնակից թիմեր կան նաև Վրաստանից և Իրանից։
Ու՞մն էր մրցաշարի գաղափարը։ Հայրն ասում է՝ հենց իրենը՝ Վարդանինը։
2020թ․ հունվարին հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանտը զոհվեց ուղղաթիռի վթարից․ այդ ժամանակ Վարդանը բանակում էր։
«Մի օր խոսում է քրոջ հետ հեռախոսով, Արմինեն ասում է՝ գիտե՞ս՝ MBA-ում ուզում են Քոբիի անվան մրցաշար ստեղծել։ Պատկերացնու՞մ ես՝ ինչքան լավ բասկետբոլ պետք է խաղաս, որ քո անունով մրցաշար լինի։ Ես էլ կուզեի հետագայում։ Էս ամենից հետո Արմինեն հիշեց էդ զրույցը, ասաց՝ պա՛պ, սենց բան էր ասում»։
Ավանդաբար հուշամրցաշարի բացումը սեպտեմբերի 21-ին է և նվիրվում է ՀՀ Անկախության օրվան, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին ամփոփվում են արդյունքներն ու հանձնում մրցանակները` որպես Վարդանի ծննդյան օրվա խորհրդանշական նվեր։
«Վրան բարկանում էի, ասում էի՝ ե՞րբ ես մարդ դառնալու, ինձ օր ու ժամ ասա, մինչև դա կլռեմ։ Ասաց՝ դու հլը իմ անունը շատ տեղ ես կարդալու։ Հիմա հուշարձաններ կան՝ Վարդանի անունը ներքևում գրված, գրքեր կան, որոնցում Վարդանի անունն է։ Մրցաշարը կա, որի ժամանակ Վարդանի անունն է անընդհատ հնչում։ Որպես ծնող հպարտանում եմ, բայց չէի ուզի այսպես հպարտանալ»,- ասում է հայրը։
Վարդանը հայտնի բասկետբոլիստ դառնալ չհասցրեց, բայց բասկետբոլի հանդեպ նրա սերը սպորտային նոր պատմությունների ու հաղթանակների ծնունդ տվեց․․․