https://arm.sputniknews.ru/20240921/putinn-u-mishustiny-shnvorhavvorakan-ugherdzner-en-hghel-pashinjanin-80937114.html
Պուտինն ու Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանին
Պուտինն ու Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն ու վարչապետը Փաշինյանին առողջություն են մաղթել, հայ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։ 21.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-21T14:19+0400
2024-09-21T14:19+0400
2024-09-21T14:20+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
միխայիլ միշուստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70514123_0:195:3067:1920_1920x0_80_0_0_e05f620ce38930307c00ae11516cd4b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ՀՀ հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է հայ և ռուս ժողովուրդների շահերին։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ հղած ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում։Նա Փաշինյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նա նույնպես անդրադարձել է ռուս–հայկական հարաբերություններին։«Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,– գրել է Միշուստինը։ՌԴ վարչապետը ևս առողջություն է մաղթել Փաշինյանին, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն։Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70514123_125:0:2854:2047_1920x0_80_0_0_f6078ef116e65482433060cb23c96749.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, միխայիլ միշուստին
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, միխայիլ միշուստին
Պուտինն ու Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանին
14:19 21.09.2024 (Թարմացված է: 14:20 21.09.2024) ՌԴ նախագահն ու վարչապետը Փաշինյանին առողջություն են մաղթել, հայ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ՀՀ հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է հայ և ռուս ժողովուրդների շահերին։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ հղած ուղերձում, որը հրապարակվել է
ՀՀ վարչապետի կայքում։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին»,– նշել է Պուտինը։
Նա Փաշինյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։
Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նա նույնպես անդրադարձել է ռուս–հայկական հարաբերություններին։
«Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,– գրել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը ևս առողջություն է մաղթել Փաշինյանին, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։