00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի բենզալցակայաններ, հակածխախոտային պայքար. Փաշինյանը խոսեց երկրի իրավակարգից

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը զգուշացրեց, որ երկրում իրավակարգի պահպանումը միայն ոստիկանության վրա չէ, այսինքն` կողքի նստածն էլ պետք է դիտողություն անի։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է ապօրինի կառուցված բենզալցակայանների ապամոնտաժման գործընթացը։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նա շեշտեց`այդպիսի բենզալցակայանների գոյության համար իրավական որևէ հիմնավորում չի եղել` ոչ մի թույլտվություն, ոչ մի նախագիծ, ու այս տարիներին դրանց տնտեսվարողներն առանց «օֆ» անելու աշխատել են։
Փաշինյանի կառավարության անդամներից քանի՞սն են ծխում. նախարարը հստակ թվեր է նշում
«Այնպես չէ, որ բոլորը մենք հայտնաբերել ենք, այսօր դեռ կան այդպիսի բենզալցակայաններ։ Շատ կարևոր է, որ այս հարցում մենք հետևողական լինենք, քանի որ այստեղ նաև տնտեսական մրցակցության հարց էլ կա. մեկը օրենքով նախատեսված ծախս է արել, իսկ այն մյուսը ոչինչ չի արել, այլ ուղղակի բերել, տեղադրել ու բենզին է վաճառում»,– ընդգծեց նա։
Ապօրինի կառուցված բենզալցակայանների ապամոնտաժման գործընթացը, ըստ ՀՀ վարչապետի, վկայում է այն մասին, որ երկրում կա իրավակարգ, օրենքը գործում է։
Երկրում, ըստ Փաշինյանի, օրենքի գերակայությունը վերաբերում է նաև ծխելու դեմ պայքարին։

«Մարդիկ ասում են, որ սրճարաններում մարդիկ շարրունակում են ծխել, եկեք չեղարկենք այդ օրենքը։ Ես ավելի կոպիտ օրինակ եմ բերում` եկեք ՀՀ քրեական օրենսգիրքը չեղարկենք, քանի որ մարդիկ ամեն օր գողություն են անում։ Մենք ընդամենը պետք է հետոևողական լինենք մեր քաղաքկաանության մեջ։ Այդ իսկ պատճառով հակածխախոտային օրենքի հիմնական նպատակը ծխողի համար դիսկոմֆորտ ստեղծելն է. մարդը, որ ծխում է բացօթյա սրճարանում, գիտի, որ հնարավոր է` գան ու իրեն կամ սեփականտիրոջը տուգանեն»,– հայտարարեց վարչապետը։

Նա զգուշացրեց, որ երկրում իրավակարգի պահպանումը միայն ոստիկանության վրա չէ, այսինքն` կողքի նստածն էլ պետք է դիտողություն անի։
«Մեր խնդիրն այն է, որ քաղաքական տեքստերն ու իրականությունն իրար հետ կապերն ուժեղացնեն։ Դա է պետությունը»,– ընդգծեց Փաշինյանը։
Եթե կա որևէ կարգավորում, որ ընդունվում է կառավարության կողմից ու իրականության մեջ չի կատարվում, ապա, ըստ նրա, այդ մասին գոնե գործադիր մարմնի նիստերի ժամանակ պետք է բարձրաձայնվի առնվազն զեկույցի ձևով։
Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. Փաշինյանը հիշեց «աղամանի» մասին նախագիծը
«Հակառակ դեպքում աննորմալ բան է ստացվում. երբ ես ասում եմ` ինչ–որ մի նախագիծ պետք է իրագործվի, ասենք` հունվարի 1–ից, բայց անցնում է մեկ տարի ու փողոցում պատահական մի մարդ ասում է` գիտե՞ս, որ դա չի աշխատում։ Բա ես ինչո՞ւ չգիտեմ դրա մասին կամ, ընդհանրապես, ինչո՞ւ դա չի աշխատում»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ հետևողական է լինելու, որ կառավարությունում ընդունված բոլոր որոշումներն անհապաղ կյանքի կոչվեն։
Լրահոս
0