https://arm.sputniknews.ru/20220317/ed-vov-e-asum-vor-menq-refvormner-chenq-anum-pashinjany-hishec-aghamani-masin-nakhagitsy-39856688.html
Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. Փաշինյանը հիշեց «աղամանի» մասին նախագիծը
Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. Փաշինյանը հիշեց «աղամանի» մասին նախագիծը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կառավարության նիստում շեշտեց, որ ռեֆորմները բազմավեկտոր են ու հույս հայտնեց, որ դրանք շարունակական են լինելու։ 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T11:58+0400
2022-03-17T11:58+0400
2022-03-17T12:00+0400
նիկոլ փաշինյան
աղ
հհ կառավարություն
բարեփոխում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_0:0:1600:901_1920x0_80_0_0_cbcb6913d7f74df07824771370208eb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դժգոհեց, որ կառավարությանը հաճախ քննադատում են ռեֆորմներ չանելու համար։«Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում»,– նախարարի դիտարկմանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարության նիստի օրակարգում ռեֆորմներին վերաբերող առնվազն երկու հարց կա։ Որպես կատարված բարեփոխման օրինակ վարչապետը հիշեց մարտի 15-ից ուժի մեջ մտած` հանրային վայրերում ծխելու արգելքը։Փաշինյանը շեշտեց, որ ռեֆորմները բազմավեկտոր են ու հույս հայտնեց, որ դրանք շարունակական են լինելու։Վարչապետը շեշտեց, որ հետագայում բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում այդ հետևանքները վերացնելու համար, բայց առողջապահական խնդիրները հոգալ միշտ չէ, որ ստացվում է։«Մենք կարծես մարդկանց խթանում ենք, որ հնարավորինս շատ հիվանդություններ ձեռք բերեն, որ հետո մտածենք` ոնց բուժենք, – ասաց Փաշինյանը, – առողջ ապրելակերպը լինելու է մեր ռազմավարությունը, և մենք գնալու ենք այս ճանապարհով»։Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելն առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Քանի անգամ թափահարել աղամանը առողջությունը վնասելու համար. Պիպոյանը փորձարկում է արելԸստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_179:0:1600:1066_1920x0_80_0_0_06dcfad557435ff4f500e2fec556c9b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աղ, հհ կառավարություն, բարեփոխում
նիկոլ փաշինյան, աղ, հհ կառավարություն, բարեփոխում
Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. Փաշինյանը հիշեց «աղամանի» մասին նախագիծը
11:58 17.03.2022 (Թարմացված է: 12:00 17.03.2022) ՀՀ վարչապետը կառավարության նիստում շեշտեց, որ ռեֆորմները բազմավեկտոր են ու հույս հայտնեց, որ դրանք շարունակական են լինելու։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դժգոհեց, որ կառավարությանը հաճախ քննադատում են ռեֆորմներ չանելու համար։
«Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում»,– նախարարի դիտարկմանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարության նիստի օրակարգում ռեֆորմներին վերաբերող առնվազն երկու հարց կա։ Որպես կատարված բարեփոխման օրինակ վարչապետը հիշեց մարտի 15-ից ուժի մեջ մտած`
հանրային վայրերում ծխելու արգելքը։Փաշինյանը շեշտեց, որ ռեֆորմները բազմավեկտոր են ու հույս հայտնեց, որ դրանք շարունակական են լինելու։
«Ես, օրինակ, հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվող մեկ այլ ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի վայրերում աղի օգտագործման սահմանափակմանը։ Դա հիմնականում հումորի թեմա է դառնում։ Ինչո՞ւ։ Որովհետև ոչ բոլորը գիտեն, թե աղի գերօգտագործումը հետագայում ինչ ազդեցություն է ունենում մեր հանրային առողջության վրա»,– ասաց նա։
Վարչապետը շեշտեց, որ հետագայում բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում այդ հետևանքները վերացնելու համար, բայց առողջապահական խնդիրները հոգալ միշտ չէ, որ ստացվում է։
«Մենք կարծես մարդկանց խթանում ենք, որ հնարավորինս շատ հիվանդություններ ձեռք բերեն, որ հետո մտածենք` ոնց բուժենք, – ասաց Փաշինյանը, – առողջ ապրելակերպը լինելու է մեր ռազմավարությունը, և մենք գնալու ենք այս ճանապարհով»։
Հիշեցնենք`
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելն առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: