00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի ԱԴԾ-ն Ուրալում կանխել է ՊՆ պաշտոնյայի դեմ մահափորձը

Բաժանորդագրվել
Ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ` ահաբեկիչը պայթուցիկ է պատրաստել, որի օգնությամբ պետք է պայթեցներ պաշտոնյայի մեքենան։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Սվերդլովսկի մարզի պաշտպանական կառույցի ղեկավար աշխատակիցներից մեկի դեմ մահափորձը: Ուկրաինական հետախուզության գործակալը ձերբակալվել է ռումբ տեղադրելու պահին։ Նա դիմադրություն է ցույց տվել, բայց չեզոքացվել է պատասխան կրակով։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
Պարզվել է, որ 40-ամյա տղամարդը Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության գործակալ է և Ռուսաստանում արգելված ուկրաինական ազգայնական ահաբեկչական կազմակերպության անդամ: Համակարգողների հանձնարարությամբ` նա ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել, որը նախատեսված էր ավտոմեքենան պայթեցնելու համար:
Դեպքի վայրում առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփուշտներով, մեծ հզորության ռադիոկառավարվող ռադիոտեղորոշիչ սարք, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության և ահաբեկչական կազմակերպության գլխավոր վարչության համակարգողների հետ շփումների համար օգտագործված կապի միջոցներ՝ ահաբեկչության նախապատրաստումը հաստատող նամակագրությամբ: Նրա բնակության վայրում և ավտոտնակում իրականացված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ: Միջոցառումներ են իրականացվում ահաբեկչին աջակցություն ցուցաբերած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ԱԴԾ–ն Չիտայում իր տնից բերման է ենթարկել ուկրաինական ազգային գումարտակների հավաքագրողին
Լրահոս
0