00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ 40 մլն դոլար․ ՌԴ-ն ՄԱԿ-ի ո՞ր ծրագրերն է ֆինանսավորում Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում ՌԴ դեսպանատուն
Հայաստանում ՌԴ դեսպանատուն - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2024
Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի գծով համատեղ աշխատանքը հայ-ռուսական համագործակցության բազմաթիվ ձևաչափերից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք ծրագրեր է ֆինանսավորում՝ շուրջ 40 մլն դոլար ընդհանուր բյուջեով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բազմաթիվ ձևաչափերից մեկը ՄԱԿ-ի գծով համատեղ աշխատանքն է:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ իրականացվում են ՄԱԿ-ի ծրագրեր, որոնք ուղղված են ինչպես Հայաստանում սոցիալական առանձին խմբերի, այնպես էլ հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գծով Ռուսաստանը ֆինանսավորում է 9,7 դոլար ընդհանուր արժողությամբ նախագծեր:
Այսպես` 2020 թվականի մարտին մեկնարկել է «Աջակցություն ներառական տնտեսական զարգացմանը Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շրջաններում» ծրագիրը (բյուջեն՝ 2,8 մլն դոլար)։ 2021 թվականի մարտին մեկնարկել է «Հայաստանի գյուղական շրջանների սոցիալ-տնտեսական վերականգնում և դիմակայունության ամրապնդում» ծրագիրը (բյուջե՝ 1,7 մլն դոլար)։ Նույն թվականի հուլիսին մեկնարկել է «Հետկոնֆլիկտային վաղ վերականգնումն ու կայունությունը Հայաստանում» ծրագիրը (բյուջեն՝ 3,2 մլն դոլար)։
2022 թվականի ապրիլին մեկնարկել է «Հայաստանի մարզերում երիտասարդների զբաղվածության և եկամուտ ստանալու հնարավորությունների ապահովում» ծրագիրը (բյուջեն՝ 2 մլն դոլար)։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ) մանկական հիմնադրամի գծով 2020 թվականի հունվարին սկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված «Հայաստանում հավասար մասնակցության և ներառական զարգացման համար ծառայությունների ոլորտի հզորացում»` 3 մլն դոլար բյուջեով ծրագրի իրականացումը:
Պարենի համաշխարհային ծրագրի գծով 2010 թվականից հաջողությամբ իրականացվում է «Դպրոցական կայուն սննդի զարգացում» ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ ուսումնական հաստատություններում տաք սննդի տրամադրման մեխանիզմ ստեղծել և աստիճանաբար այն փոխանցել ՀՀ կառավարության հաշվեկշռին: Նախագծի բյուջեն կազմում է ավելի քան 25 մլն դոլար։
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գծով (UNIDO) հաջողությամբ իրականացվում է «Արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացումը Հայաստանում՝ արդիականացման և շուկաների հասանելիության ընդլայնման միջոցով» ծրագիրը: Ծրագրի երրորդ փուլի ֆինանսավորման ծավալը 2020 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվարը կազմում է 2,2 մլն դոլար։
Լրահոս
0