Գյումրեցու բարբառով խոսող ռուս պապից մինչև օլիմպիական ոսկի. զրույց Հովհաննես Բաչկովի հետ
© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Բաչկով
Հովհաննես Բաչկով
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հովհաննես Բաչկովը կռվարար երեխա է եղել։ Տղային փողոցից կտրելու համար պապը տարել է բռնցքամարտի։ Ի՞նչ դասեր է քաղել հայտնի բռնցքամարտիկը և ի՞նչ նպատակներ ունի։ Այս և այլ հարցերի պատասխանը՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է ռուս պապիկի, սպորտային կարիերայի ձախողումների ու հաղթանակների, երեխաների նախասիրությունների ու դեռ չիրականացված երազանքի մասին։
«Շատ եմ ուզում իմանալ՝ արմատներս որտեղից են»
Բռնցքամարտիկի անուն-ազգանունը լսելիս միանգամից հարց է առաջանում՝ որտեղի՞ց բնիկ գյումրեցուն Բաչկով ազգանունը։ Պատմությունը Հովհաննեսի պապից է սկսվում։ Ազգությամբ ռուս Ալեքսանդր Բաչկովը ծնվել է Գյումրիում, բայց իր նախնիների մասին ոչինչ չի պատմել։
«Պապս տիպիկ ռուսական արտաքինով տղամարդ էր, բայց շատ մաքուր, գյումրեցու բարբառով հայերեն էր խոսում։ Իրեն հայ էր համարում ու ասում էր, որ Հայաստանից լավ տեղ չկա։ Իր նախնիների մասին բոլոր հարցերին հրաժարվում էր պատասխանել, ասում էր` թող ինձանից սկսվի պատմությունը»,– պատմում է բռնցքամարտիկը։
Չնայած նախնինների մասին տեղեկությունների բացակայությանը՝ Հովհաննեսը հպարտանում է իր ազգանունով։ Ամեն ինչ անում է, որ այն միշտ հնչի նախևառաջ որպես չեմպիոնի ազգանուն։ Հույս ունի, որ մի օր արխիվներից կգտնի իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
1/3
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
2/3
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
3/3
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
1/3
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
2/3
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
3/3
© Sputnik / Aram Nersesyan
Հովհաննես Բաչկով
Հաղթանակի բերկրանքը զգալուց հետո հետ կանգնել հնարավոր չէր
Հովհաննեսը 7 տարեկան էր, երբ առաջին անգամ ոտք դրեց մարզադահլիճ։ Որոշ հմտություններ արդեն սովորել էր բռնցքամարտիկ քեռուց, բայց սպորտով զբաղվելու մասին մտքով անգամ չէր անցնում։ Ակտիվ, աշխույժ ու մի քիչ էլ կռվարար տղային փողոցից կտրելու համար պապը որոշեց նրան բռնցքամարտի տանել։
«Ասաց` դե կռիվ ես անում, էստեղ կռիվ արա։ Ես էլ բնավորությամբ այնպիսին եմ, որ մի բան սկսում եմ անել, պետք է մինչև վերջ գնամ, որպեսզի ոչ մեկին վատ դրության մեջ չդնեմ։ Սկսեցի հաճախել, որ չասեն գլուխ եմ պահում»։
15 տարեկան էր, երբ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձավ, հետո Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ու հաղթանակի համը այնքան դուր եկավ պատանուն, որ որոշեց` այլ ճանապարհ կյանքում չկա։
Այդ տարիներին Հովհաննեսին ոգեշնչում էին ժամանակակից մարզիկները, բայց նա չէր էլ պատկերացնում, որ մի օր նրանց հետ կհայտնվի նույն ռինգում։ Բայց այդ օրն էլ եկավ։ Բաչկովը պարտվեց իր կուռք Տոլեդո Լոպեսին ու միայն մենամարտից հետո հասկացավ, որ գործող մարզիկին երկրպագելը սխալ է։
«2015 թվականի աշխարհի առաջնությանը մեդալի համար պայքարում ես պարտվեցի կուբացի բռնցքամարտիկ Տոլեդո Լոպեսին, ես այդ ժամանակ երկրպագում էի նրան ու ռինգում պարզապես չպատկերացրեցի, որ կարող եմ հաղթել։ Իսկ բռնցքամարտում շատ կարևոր է, որ դու հոգեպես պատրաստ լինես դիմացինիդ հաղթելուն։ Դա խրատական եղավ ինձ համար, ու դրանից հետո ես սկսեցի ինքս ինձ երկրպագել (ժպտում է), և սկսվեց իմ հաղթարշավը։
Եթե դուստրը ցանկանա բռնցքամարտիկ դառնալ․․․
Հովհաննես Բաչկովը երկու տղա ունի։ Մեկը 9 տարեկան է, մյուսը` 7։ Արդեն սկսել են զբաղվել բռնցքամարտով։
«Բայց իրենք են ընտրել իրենց պապիկի հետ։ Ես դեմ եմ եղել, բայց չեմ արգելել։ Ինչ ուզում են, թող ընտրեն, ես միայն կօգնեմ, որ ընթանան ճիշտ ճանապարհով։ Բայց եթե աղջիկ ունենայի, ու նա որոշեր բռնցքամարտիկ դառնալ, հաստատ կարգելեի։ Ես աղջկա հետ կապված ուրիշ նպատակներ ունեմ (ծիծաղում է)»։
Ինձ ոչ թե մեդալ է պետք, այլ ոսկի
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտի Հովհաննես Բաչկովը Փարիզի օլիմպիական խաղերին չմասնակցեց․ վնասվածքից հետո վիրահատվել էր ու չէր հասցրել կազդուրվել։ Հիմա իհարկե ցավով է հիշում, մանավանդ որ չեմպիոն դառնալու բոլոր նախադրյալները կային։ Բռնցքամարտիկն աշխատում է միայն առաջ նայել։ Արդեն իսկ պատրաստվում է հաջորդ օլիմպիական խաղերին։ Վստահ է՝ ամեն ինչ դեռ առջևում է։
«4 տարի հետո չգիտեմ՝ ինչ կլինի, բայց նպատակներս ավելանում են ու չեն պակասում։ Առաջիկա մրցումներին ինձ մեդալներ պետք չեն։ Ես մեդալներ շատ–շատ ունեմ։ Ինձ միայն ոսկե մեդալ է պետք, միայն չեմպիոնի տիտղոս, ու ես դրան եմ ձգտելու»։
Տարիները նրան նոր հմտություններ ու իմաստություն են տվել։ Ասում է` այսօրվա Բաչկովը կհաղթեր երեկվա Բաչկովին։ Հուսով է, որ տարեցտարի ավելի կկատարելագործվի ու կհասնի իր գլխավոր նպատակին` օլիմպիական ոսկուն։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։