00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պետք է մասնակցի COP 29-ին. ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ

© SputnikԱկցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
Ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
Բաժանորդագրվել
Նարինե Դիլբարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը կեղծ միջազգային օրակարգ է բերել ադրբեջանցի 300.000 փախստականների վերադարձի հարցը, սակայն ՀՀ իշխանությունները չեն բարձրաձայնում Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1.2 մլն հայերի` Ադրբեջան անվտանգ վերադառնալու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է, որ ՀՀ իշխանությունը դիվանագիտական օրակարգում ներառի ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1.2 մլն հայերի անվտանգ վերադարձն Ադրբեջան` իրենց բնակավայրեր։ Շարժումն այսօր ակցիա իրականացրեց ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջագիր ներկայացնելով ՀՀ իշխանությանը։
«Մենք նաև պահանջում ենք, որ հայ գերիները վերադարձվեն մինչև COP 29-ը։ ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, և «Միասին» շարժումն այս հարցը բարձրացնում է, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին »,–լրագրողներին ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունները գալիս ու գնում են, բայց միջազգային օրակարգերն ամուր մնում են։ Դիլբարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը կեղծ միջազգային օրակարգ է բերել ադրբեջանցի 300.000 փախստականների վերադարձի հարցը։
«Ալիևն անընդհատ խոսում է դրա մասին, և եթե Փաշինյանը չի խոսում, դա դեռ չի նշանակում, որ այդ խնդիրը և մեր պահանջատիրությունը վերացած է»,–ասաց նա։
Դիլբարյանը շեշտեց` այժմ շատ կարևոր է, որ ՀՀ վարչապետը մասնակցի COP 29-ին ու այս բոլոր հարցերը բարձրացնի այդ միջոցառման ժամանակ։
Եթե COP 29–ում լռեն, Ալիևին կտրվի հզոր հարթակ. Օկամպոն 2-րդ բաց նամակն է հղել հայությանը
Նշենք, որ պահանջագրի մեջ ընդգծվում է` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով ադրբեջանական խեղաթյուրումներին, թե՛ պաշտոնական տեղեկատվությամբ, թե՛ հրապարակային ելույթներում հնչեցրել են Ադրբեջանից արտաքսված հայերի ոչ հավաստի թիվ` 600-700 հազար, ըստ ամենայնի հիմք ընդունելով միայն Հայաստան տեղափոխված ու այստեղ որպես փախստական գրանցված հայերի թվաքանակը: Հիշեցվում է համացանցում առկա Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988թ. դրությամբ ապրում էին 500 հազար հայեր: Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք` Արցախում` 96%, Նախիջևանում (60% և ավելի) Գանձակ- Կիրովաբադում` 50%, Շահումյանի, Քարհատի (Դաշքեսանի), Խանլարի, Շամխորի շրջաններում` 70-95%, Մինգեչաուրում, Եվյախում, Գերանբոյում, Շեմախայում, Շեքիում, Ղազախում, Թովուզում, Բարդայում, Զակատալայում, Սումգայիթում:
«Միասին» շարժման խորհուրդը վստահ է, որ հայ ժողովրդի օրինական իրավունքների ոտնահարման պայմաններում տարածաշրջանում չի կարող իրական խաղաղություն հաստատվել:
COP-29–ը կարող է ՀՀ–ի համար լավ հարթակ լինել Բաքվում գերիներից խոսելու համար. իրավապաշտպան
Լրահոս
0