00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

COP-29–ը կարող է ՀՀ–ի համար լավ հարթակ լինել Բաքվում գերիներից խոսելու համար. իրավապաշտպան

© Photo : Mockups DesignCOP29
COP29 - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2024
Բաժանորդագրվել
Սիրանուշ Սահակյանը վստահեցնում է` համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության` Ադրբեջանը ոչ միայն իր իրավական պարտավորություններն է խախտել, այլև քաղաքական հանձնառությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ՄԱԿ–ի կողմից անցկացվելիք COP-29 գագաթնաժողովը կարող է Հայաստանի համար լավ հարթակ դառնալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին խոսելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով COP-29 գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցությանը։
«Եթե միջազգային հանրությունը միահամուռ կերպով չի բոյկոտում այդ միջոցառումը, ապա կարծում եմ, որ Հայաստանը ևս պետք է ներկայացված լինի ՄԱԿ–ի միջոցառմանը։ Հայաստանի մասնակցությունը կարևորում եմ նրանով, որ հուզող հարցերը հնարավոր է այնտեղ բարձրացնել։ Կարծում եմ` որոշակի կամք և խիզախություն է անհրաժեշտ, որպեսզի բարձրաձայնվեն հայ–ադրբեջանական փոխհարաբերությունների սուր հարցերը։ Նշեմ նաև, որ նմանատիպ միջոցառումների և գագաթնաժողովների ժամանակ միջազգային լրագրողները նաև հետաքննություններ են իրականացնում պետության ներգրավվածությամբ խախտումների վերաբերյալ։ Դրանք հետագայում կարող են դառնալ քննարկումների նյութ»,– ասաց Սահակյանը։
Նա հույս հայտնեց, որ եթե Հայաստանը մասնակցի COP-29–ին, ապա Ադրբեջանը փորձեր չի անի մեզ համար կարևոր թեմաների քննարկումները շեղել և միջոցառումը ծառայեցնել ի շահ իր երկրի։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին` իրավապաշտպանը նշեց` գերիների խնդիրը պետք է լուծված լինի նախքան դրա ստորագրումը, կնքումը։
© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյան
Руководитель Армянского центра международного и сравнительного права Сирануш Саакян на пресс-конференции (12 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2024
Սիրանուշ Սահակյան
«Այսինքն, գերիների վերադարձի հարցն այն նախապայմանն է, որը պետք է փոխվստահություն ձևավորի կողմերի միջև, ինչն էլ կհանգեցնի խաղաղության օրակարգի վերահաստատմանը, ապա սա տրամաբանական է թվում։ Միջազգային կառույցները մարդասիրական խնդիրներն այդ ձևաչափում կարողանում են լուծել խաղաղության պայմանագրերի միջոցով։ Գերիների վերադարձի հարցի լուծումը պետք է ավելի արագ լինի և հենց դա է, որ կարող է կանխորոշել խաղաղության շուրջ հետագա գործընթացները»,– նշեց Սահակյանը։
Իրավապաշտպանը խոսեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ակնկալվող խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։ Սիմոնյանը նաև հիշեցրել էր, որ հայ գերիների ու պատանդների վերադարձի հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվել են լուծել այդ խնդիրը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ռազմագերիներին անազատության մեջ պահվող անձանց մասով, վերարտադրել է միջազգային իրավունքում գոյություն ունեցող իրավական պարտավորությունը` սրան տալով նաև քաղաքական հանձնառության բնույթ։ Այսինքն` Ադրբեջանը նաև քաղաքականապես է ստանձնել այս հարցի լուծումը Հայաստանի և Ռուսաստանի առջև։ Կարծում եմ` փաստաթուղթն իր ուժը չի կորցրել` անկախ նրանից, թե չկատարման առնչությամբ ինչ մեղադրանքներ կան»,– ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` ռազմագերիների վերադարձի հարցը մարդասիրական բնույթի է, եռակողմ համաձայնագրում էլ որդեգրված է եղել բոլորը բոլորի դիմաց սկզբունքը։ Ընդգծեց` Ադրբեջանը մինչ օրս մի քանի անգամ ոչ միայն իր իրավական պարտավորություններն է խախտել, այլև քաղաքական հանձնառությունը։
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` Բաքվում պահվում է 23 հայ ռազմագերի և պատանդ։ Նրանցից մի քանիսը դատապարտվել են, մյուսները կալանավորված են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP 29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Լրահոս
0