00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Վուդրո Վիլսոնի կոմպլեքսից հայ ժողովուրդը պետք է դուրս գա ու աշխարհը տեսնի այնպիսին, ինչպիսին այն կա։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երաշխավորի ինստիտուտից ավելի ֆեյք թեմա այսօր չկա։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Պատգամավորը խոսեց խաղաղության պայմանագրի մասին` նշելով, որ մի բան է հողի վրա խաղաղությունը ու մեկ այլ բան` թուղթ, որի վրա գրված է խաղաղություն։
Նա անդրադարձավ Խաղաղության պայմանագրում առկա հիմնարար սկզբունքներին` նշելով, որ իր ու Փաշինյանի պատկերացումներն այդ առումով տարբեր են։
«Ինձ համար հիմնարար սկզբունք է գերիների անհապաղ վերադարձի հարցը, որը պայմանագրում արտացոլված չէ։ Հիմնարար սկզբունք կլիներ այն, որ սահմանները բացվեին։ Պարզ հարց ունեմ` պայմանագրի ստորագրումից հետո մեր սահմանները բացվելո՞ւ են։ Երրորդ հիմնարար սկզբունքը պետք է լիներ ադրբեջանական զորքի` մեր տարածքից դուսրբերումը»,– ընդգծեց պատգամավորը։
Գրիգորյանը խոսեց նաև երաշխավորի ինստիտուտի մասին` նշելով, որ այն այսօր չկա։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի առաջնային նպատակը պատերազմի բացառումն է։
Անդրադառնալով երաշխավորի ինստուտին` նա հայտարարեց, որ Վուդրո Վիլսոնի կոմպլեքսից հայ ժողովուրդը պետք է դուրս գա ու աշխարհը տեսնի այնպիսին, ինչպիսին կա։
«Առավոտից երեկո երաշխավորի ինստիտուտի մասին երբ խոսում եք, դուք դա լո՞ւրջ եք ասում։ Ես այսօր աշխարհի իմ իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա. մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր, քանի որ բոլոր նրանց համար, որոնց անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Խոսելով գերիների վերադարձի մասին` ՀՀ վարչապետը որպես օրինակ բերեց Վիետնամի պատերազմը ու նշեց, որ ԱՄՆ վերջին գերին այս պատերազմից հետո իր երկիր է վերադարձել շատ տարիներ անց։
Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, ապա դա, ըստ Փաշինյանի, խաղաղության արդյունք է լինելու.
«Պետք է խաղաղություն լինի, որ նոր բացվեն սահմանները, այլ ոչ թե բացվեն սահմանները, նոր միայն խաղաղություն լինի»,–հայտարարեց նա։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը և պատրաստել առաջարկների պատասխան փաթեթը։ Միաժամանակ Երևանը հաստատեց նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի նախագծից փոխադարձ համաձայնությամբ հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնեցված հոդածները
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 9-ին հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ը։
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Լրահոս
0