https://arm.sputniknews.ru/20240910/hhi-ev-adrbejani-mijev-divanagitakan-kaper-hastatelu-drujt-e-nakhatesvum-pashinjan-80442496.html
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։ 10.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-10T10:25+0400
2024-09-10T10:25+0400
2024-09-10T10:29+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80442826_0:0:1600:901_1920x0_80_0_0_de8a899a6e13640e2e741bf637f4052d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տևական խաղաղություն Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է։ Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։ Մասնավորապես, Խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդվածներ և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ մասնակի համաձայնեցված են։ ՀՀ-ն, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ անկյունաքարային դրույթները, առաջարկել է առանձնացնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնավոր փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները։Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել համաձայնեցված հոդածները
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80442826_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c149fcd86121ee5a7636067bf330fbd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում. Փաշինյան
10:25 10.09.2024 (Թարմացված է: 10:29 10.09.2024) Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տևական խաղաղություն Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է։ Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։ Մասնավորապես, Խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդվածներ և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ մասնակի համաձայնեցված են։ ՀՀ-ն, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ անկյունաքարային դրույթները, առաջարկել է առանձնացնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնավոր փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները։
«Այս պահին համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։