https://arm.sputniknews.ru/20240911/menq-hamadzajn-enq-ekeq-anceq-pashinjany-nakhijevani-ev-adrbejani-arevmtjan-masi-kapi-masin-80534748.html
Մենք համաձայն ենք. եկեք, անցեք․ Փաշինյանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան մասի կապի մասին
Մենք համաձայն ենք. եկեք, անցեք․ Փաշինյանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան մասի կապի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը... 11.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-11T18:27+0400
2024-09-11T18:27+0400
2024-09-11T19:01+0400
նիկոլ փաշինյան
եռակողմ հայտարարություն
ապաշրջափակում
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80054690_0:84:1600:984_1920x0_80_0_0_ebe220ef7c2fcbe21a6e0005b7ce969e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը համաձայն է տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություն ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածների միջև, սակայն Ադրբեջանը համաձայն չէ, որ անվտանգությունը Հայաստանն ապահովի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա մեջբերեց 2020թ–ի եռակողմ հայտարարության կետերից մեկը, ըստ որի՝ կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը։Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը Հայաստանի Հանրապետությունն արտապատվիրակում է։Ինչպե՞ս կանդրադառնա սահմանի բացումը ՀՀ անվտանգության վրա. Զախարովայի պատասխանը` ՍիմոնյանինԻ տարբերություն սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ արած մեջբերման, այս անգամ Փաշինյանը եռակողմ հայտարարության 9-րդ կետն ընթերցեց մինչև վերջ, որտեղ նաև նշված է` «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության մարմինները»։Փաշինյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ ԱԴԾ մարմինները պիտի ներկա լինեն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան երրորդ ուժերի վերահսկողության վերաբերյալ Երևանի դիտողություններին, կոչ էր արել հարգանքով վերաբերվել նրանց ջանքերին, ովքեր մշակել են համապատասխան փաստաթղթերի դրույթներ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չի լսել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղյալ հայտարարելու Երևանի ցանկության մասին ո'չ դիվանագիտական խողովակներով, ո’չ էլ հրապարակայնորեն: Այնուամենայնիվ, բազմիցս փորձեր են եղել շահարկել ինչպես գոյություն ունեցող փաստաթղթերը, այնպես էլ դրանց առանձին կետերը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1f/80054690_89:0:1512:1067_1920x0_80_0_0_25e8fa0ea8a18353db8bb1116af96db5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եռակողմ հայտարարություն, ապաշրջափակում, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
նիկոլ փաշինյան, եռակողմ հայտարարություն, ապաշրջափակում, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Մենք համաձայն ենք. եկեք, անցեք․ Փաշինյանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան մասի կապի մասին
18:27 11.09.2024 (Թարմացված է: 19:01 11.09.2024) ՀՀ վարչապետի խոսքով` նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը Հայաստանի Հանրապետությունն արտապատվիրակում է։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը համաձայն է տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություն ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածների միջև, սակայն Ադրբեջանը համաձայն չէ, որ անվտանգությունը Հայաստանն ապահովի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մեջբերեց 2020թ–ի
եռակողմ հայտարարության կետերից մեկը, ըստ որի՝ կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը։
«Մենք համաձայն ենք. եկեք, անցեք, ո՞վ ա խանգարում։ Ադրբեջանը համաձայն չէ, որովհետև ասում է՝ անվտանգությունը դու չպիտի ապահովես։ Բա ո՞վ պիտի ապահովի, որ նախ ես եմ ստորագրել, հետո էլ դուք եք ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովի։ Ասում է՝ չէ, անցուդարձը դու չպիտի կազմակերպես։ Ո՞նց ես չպիտի կազմակերպեմ, որ դուք եք ստորագրել, որ ես պիտի կազմակերպեմ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը Հայաստանի Հանրապետությունն արտապատվիրակում է։
Ի տարբերություն սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ արած մեջբերման, այս անգամ Փաշինյանը եռակողմ հայտարարության 9-րդ կետն ընթերցեց մինչև վերջ, որտեղ նաև նշված է` «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության մարմինները»։
Փաշինյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ ԱԴԾ մարմինները պիտի ներկա լինեն։
«Այստեղ գրա՞ծ է, որ ՌԴ անվտանգային դաշնային ծառայության որևէ ներկայացուցիչ պիտի գետնի վրա էնտեղ լինի։ Չկա նման բան»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան երրորդ ուժերի վերահսկողության վերաբերյալ Երևանի դիտողություններին, կոչ էր արել հարգանքով վերաբերվել նրանց ջանքերին, ովքեր մշակել են համապատասխան փաստաթղթերի դրույթներ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հայտարարել է, որ չի լսել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղյալ հայտարարելու Երևանի ցանկության մասին ո'չ դիվանագիտական խողովակներով, ո’չ էլ հրապարակայնորեն: Այնուամենայնիվ, բազմիցս փորձեր են եղել շահարկել ինչպես գոյություն ունեցող փաստաթղթերը, այնպես էլ դրանց առանձին կետերը: