https://arm.sputniknews.ru/20240909/israjely-harvatsel-e-siriajin-kan-zvoher-ev-viravvorner-80401917.html
Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ
Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ
Sputnik Արմենիա
Իսրայելի ԶՈւ–ն հարձակում է իրականացրել` թիրախավորելով Սիրիայի կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ։ 09.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-09T09:47+0400
2024-09-09T09:47+0400
2024-09-09T09:52+0400
սիրիա
իսրայել
տուժածներ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/09/80400215_0:165:1600:1065_1920x0_80_0_0_ec219bfae1058fe242495df756dd26ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սիրիան հրթիռակոծվել է Իսրայելի կողմից, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է SANA սիրիական գործակալությունը։Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով` սեպտեմբերի 8-ին իսրայելական զինուժը հարձակում է գործել` թիրախավորելով Սիրիայի կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ։Ռազմական գերատեսչության տեղեկությունների համաձայն` իսրայելական գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 15-ը տուժել են։Միևնույն ժամանակ Մասյաֆի (Համայի մարզ) ազգային հիվանդանոցի տնօրեն Ֆեյսալ Հայդերի տվյալներով` իսրայելական ագրեսիայի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 19-ը` վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ է։Սիրիայի ՊՆ-ն հայտնել է երկրի կենտրոնական հատվածում իսրայելական օդուժի հարվածների մասինՄարզպետ Մահան Աբբուդը այցելել է վիրավորներին, հանձնարարել գործի դնել բոլոր ռեսուրսները նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։Նշվում է, որ հարվածի հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, իսկ Հայր–Աբբաս շրջանում հրդեհ է բռնկել։
սիրիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/09/80400215_0:0:1480:1110_1920x0_80_0_0_0fa6979360f1338ea36af40b154b147b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, իսրայել, տուժածներ, մահ
սիրիա, իսրայել, տուժածներ, մահ
Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ
09:47 09.09.2024 (Թարմացված է: 09:52 09.09.2024) Իսրայելի ԶՈւ–ն հարձակում է իրականացրել` թիրախավորելով Սիրիայի կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սիրիան հրթիռակոծվել է Իսրայելի կողմից, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է
SANA սիրիական գործակալությունը։
Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով` սեպտեմբերի 8-ին իսրայելական զինուժը հարձակում է գործել` թիրախավորելով Սիրիայի կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ։
«Մեր հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել հրթիռային ագրեսիան և մի քանի հրթիռ են խոցել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչության տեղեկությունների համաձայն` իսրայելական գրոհի հետևանքով 3 մարդ է զոհվել, 15-ը տուժել են։
Միևնույն ժամանակ Մասյաֆի (Համայի մարզ) ազգային հիվանդանոցի տնօրեն Ֆեյսալ Հայդերի տվյալներով` իսրայելական ագրեսիայի հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 19-ը` վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ է։
Մարզպետ Մահան Աբբուդը այցելել է վիրավորներին, հանձնարարել գործի դնել բոլոր ռեսուրսները նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Նշվում է, որ հարվածի հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, իսկ Հայր–Աբբաս շրջանում հրդեհ է բռնկել։