https://arm.sputniknews.ru/20240908/erevanum-avtvomeqenan-kvotrel-e-argelapatneshy-ev-ynkel-kamrjic-varvordy-mahacel-e-80387876.html
Երևանում ավտոմեքենան կոտրել է արգելապատնեշը և ընկել կամրջից. վարորդը մահացել է
Երևանում ավտոմեքենան կոտրել է արգելապատնեշը և ընկել կամրջից. վարորդը մահացել է
Sputnik Արմենիա
Վարորդին հոսպիտալացրել են, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 08.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-08T10:24+0400
2024-09-08T10:24+0400
2024-09-08T10:26+0400
հայաստան
վթար
երևան
մահ
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80386831_0:14:1280:734_1920x0_80_0_0_e08c0cac725a0ba87dc4d417e956c097.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Սիլիկյան խճուղում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 34–ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 8-ին` ժամը 01։15-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։Վայոց Ձորի մարզում ավտոմեքենաներ են բախվել, կա 1 զոհ, 1 վիրավոր
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80386831_0:0:1280:960_1920x0_80_0_0_cff73cc8e7a3ecc4aef71601a4cb1725.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, երևան, մահ, վարորդ
հայաստան, վթար, երևան, մահ, վարորդ
Երևանում ավտոմեքենան կոտրել է արգելապատնեշը և ընկել կամրջից. վարորդը մահացել է
10:24 08.09.2024 (Թարմացված է: 10:26 08.09.2024) Վարորդին հոսպիտալացրել են, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Սիլիկյան խճուղում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 34–ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է սեպտեմբերի 8-ին` ժամը 01։15-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։