https://arm.sputniknews.ru/20240908/armaviri-marzum-vostikanneri-ughghutjamb-krakats-tghamardy-khvostvovanakan-cucmunq-e-tvel-qk-80390726.html
Արմավիրի մարզում ոստիկանների ուղղությամբ կրակած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել. ՔԿ
Արմավիրի մարզում ոստիկանների ուղղությամբ կրակած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել. ՔԿ
Sputnik Արմենիա
Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչը ապօրինի հրազենը պահել է եղբոր անունով հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում: 08.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-08T12:42+0400
2024-09-08T12:42+0400
2024-09-08T12:49+0400
հայաստան
արմավիրի մարզ
ոստիկան
սպանություն
զենք
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80390343_0:0:1600:900_1920x0_80_0_0_605c0639f7ffce4fa207972febd3f4cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում 41-ամյա բնակիչը 5 ոստիկանի ուղղությամբ է կրակահերթ արձակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրավորվել է։ Հանցանքը կատարելու մեջ կասկածվողը Նալբանդյան համայնքի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանն է։ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ իրավապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտվել է 1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:ՔԿ–ից հայտնում են նաև, որ Նալբանդյանի 41-ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում է ապօրինի հրազենը պահել:Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը` դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ: Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք «AK -74» տեսակի ինքնաձիգը՝ լիցքավորված 10 փամփուշտներով։Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:Նշենք նաև, որ վիրավորում ստացած ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է, սակայն դեռ պետք է ապաքինման փուլ անցնի։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության, սպանության փորձի և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80390343_268:0:1468:900_1920x0_80_0_0_be94288b703b8af3c0c72d73cfa44cc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմավիրի մարզ, ոստիկան, սպանություն, զենք, կրակոց
հայաստան, արմավիրի մարզ, ոստիկան, սպանություն, զենք, կրակոց
Արմավիրի մարզում ոստիկանների ուղղությամբ կրակած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել. ՔԿ
12:42 08.09.2024 (Թարմացված է: 12:49 08.09.2024) Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչը ապօրինի հրազենը պահել է եղբոր անունով հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում 41-ամյա բնակիչը 5 ոստիկանի ուղղությամբ է կրակահերթ արձակել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
մահացել է, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրավորվել է։ Հանցանքը կատարելու մեջ կասկածվողը Նալբանդյան համայնքի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանն է։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ իրավապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտվել է 1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
«Ոստիկանները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Դեպքի առնչությամբ փորձաքննություններ են նշանակվել։ Դեպքից ժամեր անց հայտնաբերված և ձերբակալված տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿ–ից հայտնում են նաև, որ Նալբանդյանի 41-ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում է ապօրինի հրազենը պահել:
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը` դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ: Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք «AK -74» տեսակի ինքնաձիգը՝ լիցքավորված 10 փամփուշտներով։
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Նշենք նաև, որ վիրավորում ստացած ոստիկանության լեյտենանտ
Արթուր Այվազյանը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է, սակայն դեռ պետք է ապաքինման փուլ անցնի։
Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության, սպանության փորձի և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։