https://arm.sputniknews.ru/20240908/armavirum-viravvorum-stacats-vostikany-virahatvel-e-inch-vitshakum-e-na-80389516.html
Արմավիրում վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ի՞նչ վիճակում է նա
Արմավիրում վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ի՞նչ վիճակում է նա
Sputnik Արմենիա
Արթուր Այվազյանը պետք է ապաքինման շրջան անցնի։ 08.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-08T11:18+0400
2024-09-08T11:18+0400
2024-09-08T11:23+0400
հայաստան
արմավիր
կրակոց
ոստիկան
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, մյուսը` վիրավորվել։Նա ընդգծեց, որ ոստիկանի վիճակը կայուն է, բայց դեռ պետք է ապաքինման շրջան անցնի:Նշենք, որ վիրավորում ստացած ծառայողը համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանն է։Հիշեցնենք, որ սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն է։Ըստ նախնական տեղեկությունների՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է կրակել, հետո դիմել է փախուստի։ Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են նրան։Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության, սպանության փորձի և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմավիր, կրակոց, ոստիկան, վիրահատություն
հայաստան, արմավիր, կրակոց, ոստիկան, վիրահատություն
Արմավիրում վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ի՞նչ վիճակում է նա
11:18 08.09.2024 (Թարմացված է: 11:23 08.09.2024) Արթուր Այվազյանը պետք է ապաքինման շրջան անցնի։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
մահացել է, մյուսը` վիրավորվել։
«Ծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում»,– նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ոստիկանի վիճակը կայուն է, բայց դեռ պետք է ապաքինման շրջան անցնի:
Նշենք, որ վիրավորում ստացած ծառայողը համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանն է։
Հիշեցնենք, որ սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է կրակել, հետո դիմել է փախուստի։ Իրավապահները հայտնաբերել և
ձերբակալել են նրան։
Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության, սպանության փորձի և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։