00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսերենի դասավանդումը քաղաքական քմահաճության տիրույթ տանելը կարճատեսություն է. պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2024
Լիլիթ Գալստյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, բնականաբար, ազդում է և կազդի կրթության ու մշակույթի ոլորտների վրա։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումը քաղաքական քիմքի, քմահաճության տիրույթ տանելը քաղաքական կարճատեսություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` մեկնաբանելով դպրոցներում «Ռուսաց լեզու» առարկայի դասաժամերի հնարավոր կրճատումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամռան ամիսներին ԿԳՄՍՆ–ն շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներ, ըստ որի` մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Ըստ շրջաբերականի՝ դպրոցն իրավունք ունի ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։

«Լեզուն մշակութային և քաղաքական երկխոսության ամենամեծ գործիքն է, չի կարելի և թերագնահատել այն։ Կրթությունն ամենամեծ քաղաքականությունն է։ Հայ–ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, բնականաբար, ազդում է և կազդի կրթության ու մշակույթի ոլորտների վրա։ Դա շատ տեսանելի է հատկապես այս իշխանության պարագայում, որն ապազգային գործելաոճ է որդեգրել»,– ասաց Գալստյանը։

Նրա խոսքով` այդ գործելաոճը քաղաքական վեկտորի փոփոխման հետևանք է։
Գալստյանն ընդգծեց, որ հայ–ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամում գոնե տեսանելի ապագայում առողջացման ծիլեր, ցավոք,չի տեսնում ։ Պատգամավորը հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանին աներևակայելի մշակութային ժառանգություն է կապում և շարունակելու է կապել` անկախ այսօրվա ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումից։
Լրահոս
0