https://arm.sputniknews.ru/20240906/rusac-lezun-hh-dprvocnerum-ajlevs-partadir-che-inch-e-pvokhel-kgmsnn-usumnakan-planum-80308439.html
«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ինչ է փոխել ԿԳՄՍՆ–ն ուսումնական պլանում
«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ինչ է փոխել ԿԳՄՍՆ–ն ուսումնական պլանում
Sputnik Արմենիա
ՀՀ-ում «Ռուսաց լեզուն» օտար լեզվի կարգավիճակ ունի, սակայն դպրոցներում դրա ուսուցումը միշտ պարտադիր է եղել։ Այս տարվանից ուսումնական օրինակելի պլանում... 06.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-06T08:55+0400
2024-09-06T08:55+0400
2024-09-06T08:55+0400
դպրոց
ռուսաց լեզու
սերոբ խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80289181_0:0:2969:1671_1920x0_80_0_0_4277d13f0519c3448d7264776ada1f15.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։ Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա. ԿԳՄՍ փոխնախարարԱյսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա: Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։Մի շարք դպրոցների տնօրեններ ոչ միանշանակ են արձագանքում այս իրավիճակին և օտար լեզուների միջև դասաժամերը բաշխում են «հին ձևով»։ Ըստ շրջաբերականի՝ նրանք իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։Ռուսերենի մի շարք մասնագետներ Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։Երևանում «Ռուսական տան» ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք ահազանգեր են ստացել որոշ դպրոցների տնօրեններից, որոնց հետ երկար տարիներ համագործակցում են:Հասկանալու համար խնդիրը մենք գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն` պարզաբանումներ ստանալու համար։ Շրջանցելով որոշ հարցեր՝ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023թ․ հուլիսի 27–ի N 98–Ն հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլանի հավելված 2–ի 13–րդ կետի՝ ուսհաստատության 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:«Հաշվի առնելով վերոգրյալը՝ դպրոցն ինքն է մշակում իր ուսումնական պլանը՝ չափորոշչին համապատասխան»,–հայտնեցին նախարարությունից։Գերատեսչությունը նաև պարզաբանել է, որ պետական չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմինների, հանրակրթական ծրագրեր մշակողների ու իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:Իր հերթին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Ռուսաց լեզվի» հետ կապված խնդիրներ չի տեսնում։Նրա խոսքով՝ ուսումնական պլանում «օտար լեզու 1» և «օտար լեզու 2» ձևակերպումը դեռ չի նշանակում, որ դպրոցները կարող են ընդհանրապես կրթական ծրագրից հանել «Ռուսաց լեզուն»՝ այն փոխարինելով այլ օտար լեզվով։Խաչատրյանն ընդգծեց, որ խնդիր կարող է առաջանալ ժամաքանակների հետ կապված։ Այսինքն դպրոցը կարող է որոշել ավելի շատ ժամ տալ, օրինակ, «Անգլերենին», քան «Ռուսաց լեզվին»։ Դա թողնվում է դպրոցների տնօրենների հայացողությանը։«Իհարկե ոչ 2–րդ դաարանում, բայց օրինակ 3–րդ, 4–րդ դասարաններում, ավելի բարձր դասարաններում կարող է արձանագրվել նման երևույթ։ Դա ընդունված պրակտիկա է, որ դպրոցներին ճկունություն տան։ Օրինակ, դպրոցն ունի որևէ առարկայի շատ լավ ուսուցիչ կամ ցանկանում է թեքումով դպրոց դառնալ և այս կամ այն առարկային ավելի շատ դասաժամեր հատկացնել»,–ասաց փորձագետը։Խաչատրյանը սակայն ընդգծեց, որ դպրոցը պարտավոր է նվազագույնը 2 ժամ հատկացնել յուրաքանչյու օտար լեզվի։Դպրոցն իրավունք ունի նաև որոշել՝ ավելի շատ ժամանակ հատկացնել բնագիտական առարկաների՞ն, թե՞ օտար լեզուներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80289181_238:0:2969:2048_1920x0_80_0_0_75aa538d26e060ba9e9b1b28cb88100b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, ռուսաց լեզու, սերոբ խաչատրյան
դպրոց, ռուսաց լեզու, սերոբ խաչատրյան
«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ինչ է փոխել ԿԳՄՍՆ–ն ուսումնական պլանում
ՀՀ-ում «Ռուսաց լեզուն» օտար լեզվի կարգավիճակ ունի, սակայն դպրոցներում դրա ուսուցումը միշտ պարտադիր է եղել։ Այս տարվանից ուսումնական օրինակելի պլանում փոփոխություններ են եղել, որոշ փորձագետների կարծիքով՝ ամեն ինչ տանում է նրան, որ «Ռուսաց լեզվի» դասաժամերը կրճատվեն։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։
Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։
Այսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա: Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։
Մի շարք դպրոցների տնօրեններ ոչ միանշանակ են արձագանքում այս իրավիճակին և օտար լեզուների միջև դասաժամերը բաշխում են «հին ձևով»։ Ըստ շրջաբերականի՝ նրանք իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։
Ռուսերենի մի շարք մասնագետներ
Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։
Երևանում «Ռուսական տան» ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենք ահազանգեր են ստացել որոշ դպրոցների տնօրեններից, որոնց հետ երկար տարիներ համագործակցում են:
«Մենք հասկանում ենք նրանց մտահոգությունները, սակայն չենք կարող մեկնաբանել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումները»,- հայտնեց «Ռուսական տան» ներկայացուցիչը։
Հասկանալու համար խնդիրը մենք գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն` պարզաբանումներ ստանալու համար։ Շրջանցելով որոշ հարցեր՝ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023թ․ հուլիսի 27–ի N 98–Ն հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլանի հավելված 2–ի 13–րդ կետի՝ ուսհաստատության 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ դպրոցն ինքն է մշակում իր ուսումնական պլանը՝ չափորոշչին համապատասխան»,–հայտնեցին նախարարությունից։
Գերատեսչությունը նաև պարզաբանել է, որ պետական չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմինների, հանրակրթական ծրագրեր մշակողների ու իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:
Իր հերթին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Ռուսաց լեզվի» հետ կապված խնդիրներ չի տեսնում։
«Դա էական փոփոխություն չէ, քանի որ Հանրակրթության պետական չափորոշիչն ավելի բարձր մակարդակի փաստաթուղթ է, քան ուսումնական պլանը։ Այնտեղ հստակ գրված է, որ 2–րդ դասարանում դասավանդվում է 1 օտար լեզու, և այդ օտար լեզուն ռուսաց լեզուն է։ 3-12–րդ դասարաններում երեխաներն անցնում են 2 օտար լեզու, որոնցից մեկը «Ռուսաց լեզուն» է։ Այսինքն բուն չափորոշիչների առումով որևէ խնդիր չկա»,–ասաց նա
Նրա խոսքով՝ ուսումնական պլանում «օտար լեզու 1» և «օտար լեզու 2» ձևակերպումը դեռ չի նշանակում, որ դպրոցները կարող են ընդհանրապես կրթական ծրագրից հանել «Ռուսաց լեզուն»՝ այն փոխարինելով այլ օտար լեզվով։
Խաչատրյանն ընդգծեց, որ խնդիր կարող է առաջանալ ժամաքանակների հետ կապված։ Այսինքն դպրոցը կարող է որոշել ավելի շատ ժամ տալ, օրինակ, «Անգլերենին», քան «Ռուսաց լեզվին»։ Դա թողնվում է դպրոցների տնօրենների հայացողությանը։
«Իհարկե ոչ 2–րդ դաարանում, բայց օրինակ 3–րդ, 4–րդ դասարաններում, ավելի բարձր դասարաններում կարող է արձանագրվել նման երևույթ։ Դա ընդունված պրակտիկա է, որ դպրոցներին ճկունություն տան։ Օրինակ, դպրոցն ունի որևէ առարկայի շատ լավ ուսուցիչ կամ ցանկանում է թեքումով դպրոց դառնալ և այս կամ այն առարկային ավելի շատ դասաժամեր հատկացնել»,–ասաց փորձագետը։
Խաչատրյանը սակայն ընդգծեց, որ դպրոցը պարտավոր է նվազագույնը 2 ժամ հատկացնել յուրաքանչյու օտար լեզվի։
Դպրոցն իրավունք ունի նաև որոշել՝ ավելի շատ ժամանակ հատկացնել բնագիտական առարկաների՞ն, թե՞ օտար լեզուներին։